«իԳործ» ծրագրով Լիբանանից Հայաստան ժամանած Օնիկ Բայրամյանը կրթական համակարգը բարեփոխելու իր նախագիծն է իրականացնում շուրջ 250 դպրոցներում: Օնիկ Բայրամյանը մեծ պատիվ է համարում հայրենիքում կրթական ոլորտի բարեփոխումների՝ իրեն վստահված հնարավորությունը և համոզված է, որ կրթությունն է մեր ազգի ապագայի կարևոր երաշխիքը... <<իԳործ» ծրագրի շրջանակում իրականացվող «Դպրոցի կառավարում» թեմայով վերապատրաստման դասընթացը hաջողությամբ ավարտեցին նաև այս մասնակիցները: Այն տևեց 5 օր, որին մասնակցում էին տարբեր դպրոցներից տնօրեններ, փոխտնօրեններ, ուսուցիչներ և նաև հ. 45 դպրոցի մեր ուսուցիչները։