Հ. 45 հիմնական դպրոցի IV գ դասրանի աշակերտները (դասվար` Ն. Բաղդասարյան) այցելեցին Սարդարապատ : Էքսկուրսիայի նպատակն էր երեխաներին ծանոթացնել Սարդարապատի պատմությանը և հաղորդակից դարձնել հայ ժողովրդի մշակույթին: Երեխաները ծանոթացան հուշահամալիրի ստեղծման պատմությանը և իմացան ճակատամարտի դերն ու նշանակությունը հայ ազգի համար: Այցելեցին նաև Զվարթնոց տաճարը և ծանոթացան տաճարի պատմությանը: Էքսկուրսիան ուներ հայրենասիրական, գեղագիտական, դաստիարակչական մեծ նշանակություն:
Նոյեմբերի 26-ին հ. 45 հիմնական դպրոցի VIII գ դասարանում անցկացվեց բաց դաս <<Երկրաչափություն>> առարկայից (ուսուցչուհի` Գ. Բաղրամյան):
Դասի թեման էր Շրջանագիծ: Շրջանագծի և ուղղի փոխադարձ դասավորությունը: Շրջանագծի շոշափող: Դաս նպատակն էր ամրապնդել և խորացնել գիտելիքները շրջանագծի մասին, զարգացնել տեսական գիտելիքները գործնական խնդիրների լուծման ժամանակ :Սովորողները լուծեցին խնդիրներ, խոսեցին նման երկրաչափական պատկերների կիրառումն առօրյայում:Դասն ուղեկցում էր տեսաժապավենի ցուցադրությամբ:
Նոյեմբերի 18-ին VI գ դասարանի սովորողները ուսուցչուհի Ա. Սահակյանի գլխավորությամբ ներկայացրեցին բաց դաս Լեոնարդո դա Վինչիի << Ոդիական երախտագիտություն >> թեմայով: Դասը բավականին հետաքրքիր էր, սովորողները տեղեկություններ էին հավաքել հեղինակի մասին, բեմականացրել էին ստեղծագործությունը ` ավելացնելով երկխոսություններ:Ներկայացրեցին Լեոնարդո դա Վինչիին որպես նկարիչ : Ողջ դասի ընթացքում կարմիր թելի նման անցնում էր երախտագիտության գաղափարը:
Նոյեմբերի 10-ին հ. 45 հիմնական դպրոցի IVգ դասարանի աշակերտները դասղեկ Ն. Բաղդասրյանի գլխավորությամբ այցելեցին Խոր Վիրապ: Էքսկուրսիայի նպատակն էր երեխաներին ծանոթացնել Խոր Վիրապի պատմությանը և հաղորդակից դարձնել հայ ժողովրդի մշակույթին, հարգանք սերմանել մեր հոգևոր և նյութական մշակութային արժեքների նկատմամբ: Սովորողները ծանոթացան մշակույթի մեծագույն արժեքներ ներկայացնեղ եկեղեցու պատմությանը, ճարտարապետությանը, հիացան Արարատ լեռան շքեղ տեսքով և վայելեցին գունագեղ աշունը:Էքսկուրսիան բազմաբովանդակ էր և ուսուցանող: