Յուրաքանչյուր շրջանավարտի հիշողության մեջ մշտապես ապրում է «Վերջին զանգ»-ի օրը, որը լի է անմոռաց ակնթարթներով ու խինդով շաղախված թախիծով:
Հ. 45 հիմնական դպրոցում անբացատրելի զգացմունքները, հույզերը, ծիծաղն ու արցունքները միախառնվել էին ու մի մեծ ղողանջով ազդարարում էին տարեվերջյան ամենասպասված վերջին զանգին:Սրտի ուժգին թրթիռով մեր IX դասարանի սաները (դասղեկներ` Լ. Ափոյան, Ա. Սահակյան) բեմ բարձրացան՝ հուզվելով և հուզելով բոլոր ներկաներին, վերջին անգամ զգալով հարազատ դպրոցի տաքուկ ջերմությունը: Մեր շրջանավարտներին , ճանապարհելով կյանքի այս նոր փուլ, մաղթում ենք նորանոր բարձրունքներ, քաջություն ու տոկունություն, երազանքների իրականացում…
Հայաստանի առաջին Հանրապետության հռչակման 100-ամյակի միջոցառումների շրջանակներում հ. 45 հիմնական դպրոցի կարատեի խմբակի սաները (մարզիչ` Ա. Գրիգորյան) ցուցադրեցին կարատեի ցուցադրական ելույթներ:
Մայիսի 23-ին Էրեբունի վարչական շրջանի Ն. Գոգոլի անվան հ.35 հիմնական դպրոցի Արմենակ Ուրֆանյանի անվան հրաձգարանում տեղի ունեցավ հրաձգության բաց առաջնություն` նվիրված «Էրեբունի- Երևանի 2800»-ամյակին:Առաջնությանը մասնակցում էին վարչական շրջանի 19-ը հանրակրթական դպրոցների պատանիներ և աղջիկներ: Հ. 45 հիմնական դպրոցի սաները նույնպես մասնակցեցին և IX բ դասարանի սովորող` Սոնա Միրզախանյանը , գրավեց 2-րդ պատվավոր տեղը: