2018թ. ապրիլի 11-ին հ.45 հիմնական դպրոցի հանդիսությունների դահլիճը տոնական տեսք ուներ:Բոլորն անհամբերությամբ սպասում էին ինչ-որ խորհրդավոր ու գեղեցիկ արարողության:Եվ ահա եկավ բաղձալի պահը. բեմ բարձրացան 2- րդ ա դասարանի աշակերտները (դասվար՝ Արմինե Բաբասյան)՝ ներկայացնելու «Կարմիր Գաթան» մյուզիքլը: Հենց առաջին հնչյուններից հանդիսատեսը հայտնվեց աննկարագրելի խանդավառության մեջ:Երեխաների անկաշկանդ դերասանական խաղը ,պարը , երգը տարան բոլորին հեքիաթային զարմանահրաշ աշխարհ, ուր հաղթում են սերն ու բարությունը, աշխատասիրությունն ու ազնվությունը: Աշակերտները վստահորեն ընդգծեցին ներկայացման գլխավոր խորհուրդը.
Կյանքում երջանիկ է միայն նա,
Ով որ արդար իր քրտինքով
Կուտի անուշ, կարմիր գաթա:
Ներկայացումը ցնցող տպավորություն գործեց և արժանացավ ներկաների բուռն արձագանքին:
|
Սույն թվականի ապրիլի 10-ին հ. 45 հիմնական դպրոցի VII ա դասարանում անցկացվեց բաց դաս հայ գրականությունից ( ուսուցչուհի` Ս. Հարությունյան): Բաց դասի թեման էր «Համո Սահյանի կյանքն ու ստեղծագործությունը»(ամփոփիչ դասաժամ)` նվիրված ծննդյան 104-ամյակին: Դասի նպատակն էր սովորողներին հաղորդակից դարձնել մեծանուն գրողի բանաստեղծություններին,գրողի գործերի միջոցով սերմանել հայրենասիրություն, մարդասիրություն, բարություն և աշխատասիրություն: Սովորողները տեսաֆիլմի օգնությամբ «գնացին» Լոր գյուղ, հիացան բնության գեղեցկությամբ , տեսան նրա տուն-թանգարանը, լսեցին Սահյանի կենդանի ձայնը: Երաժշտության ուղեկցությամբ ասմունքեցին իրենց նախընտրած ստեղծագործությունները: Դասը ավարտվեց հայրենիքի նկատմամբ մեծ սիրո և կարոտի մասին պատմող «Նաիրյան դալար բարդի» երգով:
Категория: բաց դասեր |
Просмотров: 736 |
Добавил: varssh |
Дата: 16.04.2018
|
Ապրիլի 6-ին հ. 45 հիմնական դպրոցում անցկացվեց ռուսաց լեզվից միջոցառում` նվիրված ռուս մանկագիր Կ. Չուկովսկու կյանքին ու ստեղծագործությանը: Միջոցառումը կազմակերպել էին ռուսաց լեզվի ուսուցիչները` Լ. Իրիցյան, Ն. Մարտիրոսյան, Ս. Գասպարյան: Երեխաները վարժ ռուսաց լեզվով բեմադրեցին Կ. Չուկովսկու հեքիաթները, պատմեցին նրա կյանքից պատրվակներ ու ասմունքեցին բանաստեղծությունները:
Աշակերտներն իրենց ասմունքով, նազանի պարով, հոգեթով երգերով կարողացան հաճելի պահեր պարգևել դահլիճում գտնվողներին:
|
|