Սույն թվականի ապրիլի 10-ին հ. 45 հիմնական դպրոցի VII ա դասարանում անցկացվեց բաց դաս հայ գրականությունից ( ուսուցչուհի` Ս. Հարությունյան): Բաց դասի թեման էր «Համո Սահյանի կյանքն ու ստեղծագործությունը»(ամփոփիչ դասաժամ)` նվիրված ծննդյան 104-ամյակին: Դասի նպատակն էր սովորողներին հաղորդակից դարձնել մեծանուն գրողի բանաստեղծություններին,գրողի գործերի միջոցով սերմանել հայրենասիրություն, մարդասիրություն, բարություն և աշխատասիրություն: Սովորողները տեսաֆիլմի օգնությամբ «գնացին» Լոր գյուղ, հիացան բնության գեղեցկությամբ , տեսան նրա տուն-թանգարանը, լսեցին Սահյանի կենդանի ձայնը: Երաժշտության ուղեկցությամբ ասմունքեցին իրենց նախընտրած ստեղծագործությունները: Դասը ավարտվեց հայրենիքի նկատմամբ մեծ սիրո և կարոտի մասին պատմող «Նաիրյան դալար բարդի» երգով: |