Նոյեմբերի 8 -ին հ. 45 հիմնական դպրոցի II ա դասարանում «Ռուսերեն» առարկայից անցկացվեց բաց դաս « Բանավոր խոսքի ուսուցման ընդհանրացում» թեմայով: Ս. Գասպարյանը մշակել էր համապատասխան մեթոդներ ու ձևեր, որոնք նպաստում են թե՛աշակերտների գիտելիքների հարստացմանն ու նյութի յուրացմանը, թե՛ նրանց աշխարհայացքի ու մտահորիզոնի զարգացմանը, թե՛ բառապաշարի հարստացմանը: Երկխոսության միջոցով աշակերտները ներկայացրեցին լեզվի իմացությունը և կազմակերպվեցին խաղեր «Ընտանիքում», «Դպրոցում», «Բակում» թեմաներով:Դասը հագեցված էր դիդակտիվ նույթերով և բավականին հետաքրքիր ու բովանդակալից էր: