Նոյեմբերի 9-ին IX ա դասարանում անցկացվեց բաց դաս «Գրականություն » առարկայից(Ա. Փարսադանյան): Դասի նպատակն էր Մ. Խորենացու «Հայոց պատմության» միջոցով սովորողների մոտ հայրենասիրություն դաստիարակելը: Աշակերտները պատմեցին Խորենացու կենսագրությունը, ներկայացրին «Հայոց պատմության» կառուցվածքը, աղբյուրները, խոսեցին առասպելի և վիպերգի տարբերության մասին, պատմեցին վիպերգերը, վերլուծեցին կերպարները` ուշադրություն դարձնելով հայրենասեր հերոսներին: Խորենացու ժամանակաշրջանը համեմատեցին մեր ժամանակաշրջանի հետ:
Խոսեցին նաև «Պատմության» առանձնահատկությունների, «Ողբ»-ի մասին, ասացին ասույթներ: Համառոտ ներկայացրին Տիգրան Մեծի, Տիգրան Երվանդյանի, Աժդահակի(Աստիագես), Արա Գեղեցիկի, Արտաշեսի և Արտավազդի կառավարման տարիներն ու կատարած գործերն: Անդրադարձան Շամիրամի կախովի այգիներին և հին աշխարհի յոթ հրաշալիքներին, ինչպես նաև հայոց հեթանոսական աստվածներին: Սովորողներից մեկը պատրաստել էր ամփոփիչ տեսանյութ,աշակերտները նկարել էին վիպերգներից հատվածներ, պատրաստել պատի թերթեր:
Դասը բովանդակալից էր, հետաքրքիր և հագեցած էր տեղեկություններով: