ՀՀ անկախության 26-րդ տարեդարձի առթիվ Էրեբունի վարչական շրջանի Ազատամարտիկների այգում կազմակերպվել էր շքեղ հանդիսություն: Միջոցառմանը ներկա էին Էրեբունի վարչական շրջանի ղեկավար Դավիթ Գրիգորյանը և այլ պաշտոնյաներ: Հանդիսությանն իրենց ակտիվ մասնակցությունն ունեցան հ. 45 դպրոցի ողջ ուսուցչական և աշակերտական կազմը:
Տոնական երեկոն իրենց ներկայությամբ զարդարել էին հայտնի երգիչ-երգչուհիները և պարային համույթները: