Հ. 45 հիմնական դպրոցը` մեր հարազար կրթօջախը, սեպտեմբերմեկյան այս պայծառ օրն իր գոյության 81-րդ տարին սկսում է ևս մեկ սերունդ կրթելու և դաստիարակելու առաքելությամբ:
Մոտ 700 սովորողների խինդ ու ծիծաղը լցրել էր դպրոցի բակը: I դասանցիների լուսաշող հայացքները ջերմություն և ժպիտի էին կորզում ներկաներից: Ուսումնական տարին բացվեց ՀՀ հիմնի կատարմամբ, ծածանվեց եռագույնը, ողջունեցին « Dolce Vita» պարային համույթը, I դասարանցիները, շնորհալի երեխաները: Ջերմ խոսքերով բարի գալուստ մաղթեց դպրոցի տնօրեն պարոն Փաշայանը: Մեր տոնական միջոցառմանը մասնակից էին նաև ԱԺ պատգամավոր Հարություն Կարապողոսյանը և Էրեբունի վարչական շրջանի կրթության բաժնի ներկայացուցիչը: