ՈՒ Շ Ա Դ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն
Մեկնարկել է «Մեղու. հայերենը բոլորի համար» մրցույթը,
որն այս տարի կանցկացվի հոկտեմբերի 30-ին: Մրցույթին կարող են մասնակցել 3-12-րդ դասարանների բոլոր հետաքրքրված աշակերտները:
Մրցույթի հիմնական նպատակը դպրոցականների ամենալայն շրջանում հայերենի հանդեպ հետաքրքրության խթանումն է, ուստի կարող են մասնակցել 3-12-րդ դասարանցի բոլոր ցանկացողները: Մրցույթի առաջադրանքների տարբերակները բաժանված են ըստ հինգ տարիքային խմբերի` 3-4, 5-6, 7-8, 9-10 և 11-12 դասարաններ:
Որևէ նախնական ընտրություն կատարելը, որևէ երեխային իր կամքին հակառակ մրցույթին չթույլատրելը կամ որևէ կերպով նրա մասնակցությանը խոչընդոտելը դեմ է «Մեղու» մրցույթի սկզբունքներին և անընդունելի է:
Մրցույթին կարող են մասնակցել դպրոցի 3-9-րդ դասարանցիներ, ովքեր մինչև հայտարարված վերջնաժամկետը գրանցվել են իրենց դպրոցի մասնակիցների ցանկում`ներկայացնելով վճարման անդորրագրերը:
Հուշանվերներ – մրցույթի օրը բոլոր մասնակիցներին տրում է փոքրիկ նվերներ:
Մրցանակներ – Բոլոր մանակիցների համար նախատեսված են հավաստագրեր ու փոքրիկ հուշանվերներ: Լավագույններին շնորհվում են պատվոգրեր և խրախուսական մրցանակներ:
Մրցույթի հաղթողներ – Հաղթողները որոշվում են տվյալ տարվա բոլոր մասնակիցների արդյունքների ընդհանուր հաշվետվության արդյունքում:
Մանրամասները www.ayb.am կայքում
Մրցույթից մոտ մեկ ամիս հետո դպրոցը կստանա իր աշակերտների արդյունքների հաշվետվությունը: Դրանից հետո կիրականացվի մրցանակաբաշխությունը, որի մասին կհայտարարվի լրացուցիչ: