Ահա եկավ հերթական սեպտեմբերի 1-ը` ազդարարելով նոր ուսումնական տարվա սկիզբը: Զանգի ղողանջ, ողջյունի խոսքեր, ծաղկեփնջեր, փուչիկներ, շնորհավորանքներ…
Երևանի հ. 45 հիմնական դպրոցի բակը ողողված էր մանուկների լուսավոր, ուրախ ու անկեղծ ժպիտներով: Օրը տոն էր հատկապես նրանց համար, ովքեր առաջին անգամ էին եկել դպրոց:
IԱ դասարանում (դասվար` Լ. Այվազյան) բարձր տրամադրություն էր տիրում: Դպրոցի բակի արարողությանը հետևեց դասարանում կազմակերպված առաջին դասը:
Աշակերտներին դասարանում մեծ անակնկալ էր սպասվում. մեծ եղավ նրանց ուրախությունը, երբ աշակերտական սեղաններին «հայտնաբերեցին» իրենց նկարները, որոնք դասարան էին «բերել» աղավնիները:
Աշակերտները ծանոթացան ինչպես միմյանց, այնպես էլ իրենց առաջին ուսուցչուհու հետ, երգեցին, ասմունքեցին:
Դե էլ ինչ գիտելիքի օր, առանց գիտելիքի աղբյուր հանդիսացող դասագրքերի հանձնման արարողության: Աշակերտները նոր դասագրքերն ստացան անձամբ դպրոցի տնօրեն` Մ. Փաշայանի ձեռքից, ով բարեմաղթանքներ և շնորհավորանքի խոսքեր ուղղեց նրանց:
Բարձր տրամադրություն, անկեղծ շփոթմունք, զարմացած հայացքներ և պայծառ ապագայի ակնկալիք: Ահա այն ամենը, ինչն արտացոլված էր նրանցից յուրաքանչյուրի աչքերում:
Մաղթե′նք նրանց բարի երթ: