11.03.2014թ. կենսաբանության ուսուցչուհի Գ. Սահրադյանը կազմակերպել
էր բաց դաս «Ծաղկավոր բույսերի օրգաններ: Ծաղիկ» թեմայով:Դասի նպատակն էր ուսուցանել ծաղկի կառուցվածքը, նրա դերը բնության
մեջ և մարդու կյանքում:Ձևավորել սովորողների մոտ պատկերացում ծաղկի` որպես բազմացման
օրգանի, որից առաջանում են պտուղներ և սերմեր: Զարգացնել գեղագիտական
դաստիարակությունը բնության նկատմամբ,անդրադառնալ բնապահպանական հարցերին: Դասի
նշանաբանն էր` «Մարդ, մի փնտրիր գեղեցկությունն անկյանք նյութի մեջ:
Շուրջդ նայիր ու կտեսնես հրաշք, որ պարզ հոլովումով կոչվում է
ծաղիկ»:
Դասի խթանման փուլում ուսուցչուհին մտագրոհի մեթոդով ամփոփեց բույսերի
վեգետատիվ և գեներատիվ օրգաննեը, նրանց ֆունկցիաները, ներկայացրին ծաղկի
գլխավոր և օժանդակ օրգանները և դրանց դերը:
Իմաստավորման փուլն սկսվեց Սոլոուխինի խոսքերի մեջբերումով, որից
հետո Պ.Չայկովսկու «Ծաղիկների վալս»-ի երաժշտության ներքո պատմեցին լեգեդներ
ծաղիկների մասին:
Դասահարցումը կատրավեց սալիկահանդեսի ցուցադրմանը զուգահեռ:Պատմեցին ծաղկաբույլերի, ծաղկեփնջերի, ծաղիկների ժամացույցների
մասին, բացատրեցին ծաղիկների բանաձևը, ներկայացրին բնության պահպանության
խնդիրները Հայաստանում:
Սովորողները պատրաստել էին հանելուկներ ու
տեղեկություններ զարմանահրաշ ծաղիկների մասին:
Կշռադատման փուլում սովորողները
1.
պարզեցին ծաղկի փոշոտման
երույթի
էությունը
2.
նշեցին իրականացման
եղանակները
3.
համեմատեցին միջատներով
և քամու միջոցով փոշոտվող ծաղիկները
4. կատարեցին լաբորատոր
աշխատանք «Թարմ ծաղիկների բնութագիրը»
5.
լուծեցին գլուխկոտրուկ
6.
կատարեցին թեստային
աշխատանք
Վերջում նշեցին ծաղիկների դերը բնության մեջ և մարդու կյանքում: