Հայոց լեզվի և գրականության ուսուցչուհի Արմինե Սահակյանը
կազմակերպել էր բաց դաս Հովհաննես Շիրազի ««Գարնանամուտ» բանաստեղծությունը»
թեմայով (Vբ դասարա նում): Դասի նպատակն էր աշակերտի մոտ գեղեցիկ
արտասանության, ինքնուրույն մտածողության, գեղեցիկը գնահատելու կարողության,
բնությունը պահպանելու պատրաստակամության ձևավորումը: Դասը սկսվեց գարունը բնորոշող բառակապակցությունների թվարկմամբ:
Ներկայացրին Հ. Շիրազի կենսագրությունը, մեկնաբանեցին «Շիրազ» անունը: Այնուհետև
արտասանեցին «Գարնանամուտ» բանաստեղծությունը, բովանդակությունը ներկայացրին
արձակ շարադրանքով և այն համեմատեցին Ս. Բոտիչելլիի <<Գարուն>> կտավի
հետ: Դասի ընթացքւմ Սովորողները. 1. արտասանեցին գարնան
թեմայով իրեն իմացած բանաստեղծությունները 2. պատմեցին լեգենդներ
ծաղիկների մասին 3. ներկայացրին տեղեկություններ
ծաղիկների խնամքի վերաբերյալ 4. բացատրեցին ծաղկի
կառուցվածքը 5. ասացին հանելուկներ
ծաղիկների մասին 6. անդրադարձան տարվա մյուս եղանակներին 7. հիշեցին թևավոր
խոսքեր բնության մասին 8. թվարկեցին մարդկանց
պարտականությունները բնությունը պահպանելու նպատակով 9. հիշեցին գարնանային տոները
10. երգեցին գարնան
մասին երգ և նվիրեցին մայրիկներին Դասն անցավ աշխույժ, իսկապես գարուն ներշնչող մթնոլորտում, հագեցած`գարնանային դիտակտիկ նյութերով, գանանը նվիրված սալիկահանդեսի ցուցադրմամբ:
|