Մարտի15-ին հանրակրթական դպրոցներից առաջինը Երևանի հ. 45 դպրոցում մեկնարկեց Ֆրանկոֆոնիային նվիրված միջոցառումների սկիզբը: Գարուն, խինդ ու ծիծաղ էր լցվել դպրոցի դահլիճը, ուր երեխաները վարպետորեն
ներկայացրին դպրոցի ֆրանսերենի ուսուցչուհիներ
Ռուզան Ադոյանի, Անժելա Բաբելյանի , Նունե Սաքանյանի կազմակերպած "Ֆրանսիան
արվեստի սիրտն է” միջոցառումը: "Կոշկավոր կատուն” հեքիաթի
հյուրերն էին արվեստի տարբեր ճյուղերի ներկայացուցիչներ, որոնք Մարկիզ Կարաբասին զարմացրին ու հիացրին "Տիկնիկների պարով”, "Կարմենի
կրքոտ պարային կատարումով, Էլեն Սեգարայի և Անդրեա Բոչելլիի զուգերգերի չքնաղ ներկայացումներով: Յուրատեսակ հմայքով էր լեցուն նաև բալետային թեթև պարը: Ողջ միջոցառման ընթացքում
դահլիճում թևածում էր վարժ ֆրանսերենով աշակերտների խոսքը, ֆրանսիացիներին հատուկ գողտրիկ
ժպիտն ու անսահման սերը:Այս միջոցառումը մի անգամ ևս հավաստեց, որ տարիների հոլովույթի
մեջ ֆրանսերենի դասավանդման ու տարածման կարևորությունը դպրոցում ոչ միայն չի խամրել,
այլև շարունակում է նոր ոգով ծաղկել: Նման միջոցառումները հերթական անգամ փաստում են
հայ-ֆրանսիական հարաբերությունների անխախտ բարեկամություն