Փետրվարի 28-ին լրացավ Սումգայիթյան Ջարդերի 25 տարին: Ուսուցիչներ` Ս Գևորգյանի և Ս. Պողոսյանի ղեկավարությամբ Երևանի հ.45 հիմնական դպրոցի 9-րդ դասարանի աշակերտները դպրոցի հանդիսությունների դահլիճում ներկայացրեցին և դատապարտեցին 1988 թվականի փետրվարի 26-29-ին ադրբեջանական իշխանությունների փաստացի աջակցությամբ և ԽՍՀՄ ղեկավարության թողտվությամբ Ադրբեջանական ԽՍՀ Սումգայիթ քաղաքում տեղի են ունեցած հայերի զանգվածային ջարդեր, որոնք իրենց դաժանությամբ
ցնցեցին
համաշխարհային հանրությանը: Ներկաները մեկ րոպե լռությամբ հարգեցին բոլոր նրանց հիշատակը, ում արժանապատվությունը ոտնահարվել էր ողբերգական այդ
օրը:
Միջոցառման ընթացքում կարմիր գծի պես անցնում էր այն այն ուղերծը,
որ յուրաքանչյուր հայ Սումգայիթի մասին ճշմարտությունը պետք է իմանա այնպես, ինչպես Համայն մարդկությունը` Նյուրնբերգյան դատավարության մասին , որպեսզի հնարավոր լինի խուսափել մի նոր «դարչնագույն ժանտախտից»:
|
|