22.02.2013թ. Երևանի հ.45 դպրոցի
5ա դասարանում(ուսուցչուհի` Արմինե Հակոբյան) բաց դաս էր «Առակն իմաստուն ասում է մարդուն» թեմայով: Սովորողները դրսևորեցին անհրաժեշտ դիտողականություն, վերլուծեցին առակներում տեղ գտած դիպուկ, սուր ծաղր պարունակող, մարդկային արատները և առակների միջոցով խարազանեցին առօրյային անհարիր երեւույթները: Դասի ընթացքում դերային կատարումներով սովորողները պարզ, մատչելի և գեղեցիկ համեմատություններով ներկայացրեցին
առակները: Դասասենյակի պատերին փակցված էին առակերի հերոսների նկարները Երեխաները վրձնել էին
շողոքորթությունը, ագահությունը, խաբեությունը, տգիտությունն ու մեծամտությունը պախարակող հրաշալի պատկերներ ըստ իրենց երևակայության:
|
|