2012
թ Երևանը հռչակվել է Գրքի մայրաքաղաք :<< Վերադարձնենք գիրքը երեխաներին
>> ծրագիրն իր մեջ ներառում է տարբեր մրցութային ծրագրեր ` նվիրված գրքին: Ծրագրի
նպատակն է դպրոցահասակ երեխաներին ինքնակրթության , ինքնադաստիարակության , ինքնակատարելագործման
մղելը , ազգային մշակույթը , հոգևոր արժեքները գնահատելն ու արժևորելը , գիրք կարդալը պահանջմունք դարձնելը:
Ծրագրի առաջին փուլում անցկացվեց <<Հայ գրատպությունը >> մրցույթը: Մրցույթին
մասնակցում էին դպրոցների 9 – րդ դասարանների սովորողները: Հ. 45 հիմնական դպրոցի սաները
ևս իրենց մասնակցությունն ունեցան: Պատրաստեցին վահանակ ` << Գրից մինչև
գիրք>> խորագրով, տեսահոլովակ ` Նոր
Արեշի ամենահին դպրոցի ստեղծման մասին պատմող: Սովորողները պատրաստել էին նաև գեղարվեստական
համար , ասմունքը հնչեց արևմտահայերենով `հիացմունք պատճառելով ժյուրիին: Հ. 45 հիմնական
դպրոցը ներկայացել էր << ԱԿՈւՄԻՏ >> թիմով , որը գրավեց երկրորդ տեղը:
Մրցույթը հնարավորություն տվեց սովորողներին ավելի հանգամանորեն իմանալ Մեսրոպ Մաշտոցի
, գրերի գյուտի նշանակության , Հակոբ Մեղապարտի , Մատենադարանի մասին: Մրցույթը կայացել
է 2012 թ դեկտեմբերի 24 – ին Չեխովի անվան
դպրոցում : Մեր թիմի հետ մրցում էին հ. 181 , << Ուսում >> և Չեխովի անվան
դպրոցների թիմերը : << ԱԿՈւՄԻՏ >>
թիմի հետ աշխատել են հայոց լեզվի և
գրականության ուսուցիչներ Ս. Հարությունյանը և Ռ. Հատիմոսյանը:
Ամեն
ինչ արվում է , որ գիրք կարդալը սովորողի համար պահանջմունք դառնա: