Գլխավոր էջ
 
Երևանի հ.45 հիմնական դպրոց ՈՒրբաթ, 03.05.2024, 13:28



Ողջույն Гость | RSS
Գլխավոր էջ
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
տեղեկություններ դպրոցի մասին [1]
տնoրինություն [4]
ուսուցչական կազմ [4]
աշակերտական կոմիտե [2]
նորություններ [490]
միջոցառումներ [136]
բաց դասեր [145]

Մեր հարցումը
Գնահատեք h.45 հիմնական դպրոցի կայքը
Всего ответов: 329

Վիճակագրություն

Ընդամենը ակտիվ. 4
Հյուրեր. 4
Անդամներ. 0

Գլխավոր էջ » միջոցառումներ
« 1 2 ... 5 6 7 8 9 ... 22 23 »

Ապրիլի 6-ին հ. 45 հիմնական դպրոցում անցկացվեց ռուսաց լեզվից միջոցառում` նվիրված ռուս մանկագիր Կ. Չուկովսկու կյանքին ու ստեղծագործությանը: Միջոցառումը կազմակերպել էին ռուսաց լեզվի ուսուցիչները` Լ. Իրիցյան, Ն. Մարտիրոսյան, Ս. Գասպարյան: Երեխաները վարժ ռուսաց լեզվով բեմադրեցին Կ. Չուկովսկու հեքիաթները, պատմեցին նրա կյանքից պատրվակներ ու ասմունքեցին բանաստեղծությունները: 
Աշակերտներն իրենց ասմունքով, նազանի պարով, հոգեթով երգերով կարողացան հաճելի պահեր պարգևել դահլիճում գտնվողներին: 

Категория: միջոցառումներ | Просмотров: 477 | Добавил: varssh | Дата: 16.04.2018


Մարտի 12-ին Երևանի հ. 45 հիմնական դպրոցում տեղի ունեցավ համերգ «Մուլտֆիլմերի աշխարհում» խորագրով (ուսուցչուհի` Ա. Թամազյան): Երգի խմբի սաների կատարմամբ հնչեցին հայտնի և սիրված մուլտֆիլմերի երգերը («Կարմիր գլխարկ», «Դե սպասի´ր», «Անաստասիա», «Գնդլիկ բոքոնիկ») և այլն:

Սիրված մուլտֆիլմերի երգերը, փոքրիկների զվարթ թռվռուն բեմական խաղը ներկաներին տարան դեպի անհոգ, ուրախ, հեքիաթային մանկության մոլորակ:

Հաղորդավարները հանելուկներ ուղղեցին հանդիսատեսներին` դրանով մասնակից դարձնելով նաև նրանց: 
Երեխաների հրաշալի կատարումները գարնան շունչ հաղորդեցին և ծաղիկների թարմությամբ լցրեցին դահլիճը:

Категория: միջոցառումներ | Просмотров: 398 | Добавил: varssh | Дата: 13.03.2018

Մարտի 6-ին հ. 45 հիմնական դպրոցում իրական տոնակատարություն էր: VI գ դասարանի սովորղները ( դասղեկ` Գ. Սահրադյան) անցկացրեցին միջոցառում «Թող լինի միշտ մայրիկը» խորագրով: Ողջույնով ու բարեմաղթանքներով հանդես եկան VI գ դասարանի սաները և ջերմ տրամադրություն պարգևեցին մայրերին և ուսուցչուհիներին:

Категория: միջոցառումներ | Просмотров: 471 | Добавил: varssh | Дата: 12.03.2018

    2018թ փետրվարի 28-ին IIա դասարանում (դասվար` Ա. Բաբասյան) տոն էր. աշակերտներն ամփոփեցին «Ես և շրջակա աշխարհը» առարկայից «Բույսերը» թեմայով կատարած նախագծային աշխատանքը: Սովորողները ներկայացրին ծառի, թփի և խոտաբույսերի կառուցվածքային նմանությունն ու տարբերությունը: Ասեցին հանելուկներ, փոքրիկ բանաստեղծություններ բույսերի դերի և նշանակության մասին: 
    Ոգևորված էին նաև ծնողները, որոնց օգնությամբ դաս- միջոցառման ավարտին
ձևավորեցին գունագեղ պաստառներ:

Категория: միջոցառումներ | Просмотров: 612 | Добавил: varssh | Дата: 12.03.2018

Շնորհավոր տոնդ, Հայո´ց բանակ» 
«Հունվարի 30-ին «Ես եմ հայ զինվոր» խորագրով տոնական միջոցառում տեղի ունեցավ Երևանի հ. 45 հիմնական դպրոցում: IV գ դասարանի սաները հպարտությամբ ներկայացրին բանակի ստեղծման պատմությունը, հանդես եկան հայրենասիրական երգերով և բանաստեղծություններով: Իրենց ելույթներում աշակերտները նշեցին, որ Հայոց բանակը մարմնավորում է մեր ժողովրդի հայրենասեր ոգին, ազգային մեր իրավունքները պաշտպանելու կամքը և ապագայի վստահությունը: 
Միջոցառմանը ներկա էին Էրեբունի համայնքի Երկրապահ կամավորականների միության ղեկավար Սամվել Խաչատրյանը և այլ հյուրեր: Հյուրերը հիացական խոսքեր ուղղեցին դպրոցում հայրենասիրական բարձր դաստիարակություն ապահովելու համար, շնորհակալություն հայտնեցին միջոցառման կազմակերպիչներին` դասղեկ Ասյա Յուզուլյանին, երաժշտության ուսուցչուհի Ա. Թամազյանին: Հայաստանի Հանրապետության Եկրապահ կամավորականների միության կողմից պարգևատրվեցին տնօրեն Մ. Փաշայանը և դասվար Ա. Յազուլյանը:

Категория: միջոցառումներ | Просмотров: 523 | Добавил: varssh | Дата: 05.02.2018

Հունվարի 26-ին Երևանի հ. 45 հիմնական դպրոցի դահլիճում օդը լցվել էր հայոց բանակի 26-րդ տարելիցին նվիրված տրամադրությամբ: Դպրոցի երեք սերնդի ներկայացուցիչները` մոտ 50 սովորող, միջոցառման ողջ ընթացքում ցույց տվեցին հայի անկոտրում կամքը, հաղթական ոգին ու մարտական գիտակցությունը: Թևածում էր «Յախուշտան», հայ հողին ու զինվորին ձոնված բանաստեղծություններ ու երգեր:
Դպրոց էին հյուրընկալել ՀՀ «Միջազգային անվտանգության ասպետացակադեմիա»-ի նախագահ, ակադեմիկոս, գեներալ լեյտենանտ Արսեն Ֆիդանյանը, բանակի գեներալ – մայոր Բոսնոյանը, գնդապետ Արզումանյանը, Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի հանրակրթության բաժնի գլխավոր մասնագետ տիկին Ամիրյանը, դպրոցի տնօրեններ:
Հյուրերը հիացական խոսքեր ուղղեցին դպրոցում հայրենասիրական ճիշտ ու բարձր դաստիարակություն ապահովելու համար, շնորհակալություն հայտնեցին միջոցառման կազմակերպիչներ հայոց լեզվի և գրականության ուսուցչուհիներ Ռ. Հատիմոսյանին, Ա. Փարսադանյանին, պատմության ուսուցչուհի Ա. Բաղդասարյանին, դասվար Լ. Այվազյանին, երաժշտության ուսուցչուհի Ա. Թամազյանին հաճելի րոպեներ պարգևելու համար: Միջոցառման ավարտին դպրոցի սան փոքրիկ Նորայրը, ծածանելով հայոց եռագույնը, խոստացավ բոլորին, որ այդ դրոշը մի օր Մասիսի գագաթին է փողփողալու:
Հյուրերի կողմից հաճելի անակնկալ էր դպրոցի տնօրենին, զինղեկին և տիկին Ամիրյանին մեդալներով պարգևատրելը:

Категория: միջոցառումներ | Просмотров: 549 | Добавил: varssh | Дата: 01.02.2018

Մուտքի ձև

Որոնել

Օրացույց
«  Մայիս 2024  »
ԵրկԵրքՉորՀնգՈւրբՇաբԿիր
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031

Գրառումների պահոց

Կայքի գործընկերները
  • Ստեղծել կայք
  • Ամեն ինչ վեբ մասնագետի համար
  • Ծրագրեր բոլորի համար
  • Զվարճանքների աշխարհ
  • Рунет-ի ամենալավ կայքերը
  • Խոհարարական  բաղադրատոմսեր


  • Copyright MyCorp © 2024