Գլխավոր էջ
 
Երևանի հ.45 հիմնական դպրոց Շաբաթ, 27.04.2024, 02:34



Ողջույն Гость | RSS
Գլխավոր էջ
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
տեղեկություններ դպրոցի մասին [1]
տնoրինություն [4]
ուսուցչական կազմ [4]
աշակերտական կոմիտե [2]
նորություններ [490]
միջոցառումներ [136]
բաց դասեր [145]

Մեր հարցումը
Գնահատեք h.45 հիմնական դպրոցի կայքը
Всего ответов: 329

Վիճակագրություն

Ընդամենը ակտիվ. 1
Հյուրեր. 1
Անդամներ. 0

Գլխավոր էջ » 2018 » Փետրվար » 1 » Հայկական բանակի 26-րդ տարելիցին նվիրված միջոցառում
09:34
Հայկական բանակի 26-րդ տարելիցին նվիրված միջոցառում

Հունվարի 26-ին Երևանի հ. 45 հիմնական դպրոցի դահլիճում օդը լցվել էր հայոց բանակի 26-րդ տարելիցին նվիրված տրամադրությամբ: Դպրոցի երեք սերնդի ներկայացուցիչները` մոտ 50 սովորող, միջոցառման ողջ ընթացքում ցույց տվեցին հայի անկոտրում կամքը, հաղթական ոգին ու մարտական գիտակցությունը: Թևածում էր «Յախուշտան», հայ հողին ու զինվորին ձոնված բանաստեղծություններ ու երգեր:
Դպրոց էին հյուրընկալել ՀՀ «Միջազգային անվտանգության ասպետացակադեմիա»-ի նախագահ, ակադեմիկոս, գեներալ լեյտենանտ Արսեն Ֆիդանյանը, բանակի գեներալ – մայոր Բոսնոյանը, գնդապետ Արզումանյանը, Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի հանրակրթության բաժնի գլխավոր մասնագետ տիկին Ամիրյանը, դպրոցի տնօրեններ:
Հյուրերը հիացական խոսքեր ուղղեցին դպրոցում հայրենասիրական ճիշտ ու բարձր դաստիարակություն ապահովելու համար, շնորհակալություն հայտնեցին միջոցառման կազմակերպիչներ հայոց լեզվի և գրականության ուսուցչուհիներ Ռ. Հատիմոսյանին, Ա. Փարսադանյանին, պատմության ուսուցչուհի Ա. Բաղդասարյանին, դասվար Լ. Այվազյանին, երաժշտության ուսուցչուհի Ա. Թամազյանին հաճելի րոպեներ պարգևելու համար: Միջոցառման ավարտին դպրոցի սան փոքրիկ Նորայրը, ծածանելով հայոց եռագույնը, խոստացավ բոլորին, որ այդ դրոշը մի օր Մասիսի գագաթին է փողփողալու:
Հյուրերի կողմից հաճելի անակնկալ էր դպրոցի տնօրենին, զինղեկին և տիկին Ամիրյանին մեդալներով պարգևատրելը:

Կատեգորիա: միջոցառումներ | Դիտումներ: 548 | Ավելացրեց: varssh | - Վարկանիշ -: 0.0/0
Մուտքի ձև

Որոնել

Օրացույց
«  Փետրվար 2018  »
ԵրկԵրքՉորՀնգՈւրբՇաբԿիր
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728

Գրառումների պահոց

Կայքի գործընկերները
  • Ստեղծել կայք
  • Ամեն ինչ վեբ մասնագետի համար
  • Ծրագրեր բոլորի համար
  • Զվարճանքների աշխարհ
  • Рунет-ի ամենալավ կայքերը
  • Խոհարարական  բաղադրատոմսեր


  • Copyright MyCorp © 2024