Գլխավոր էջ
 
Երևանի հ.45 հիմնական դպրոց ՈՒրբաթ, 03.05.2024, 23:28



Ողջույն Гость | RSS
Գլխավոր էջ
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
տեղեկություններ դպրոցի մասին [1]
տնoրինություն [4]
ուսուցչական կազմ [4]
աշակերտական կոմիտե [2]
նորություններ [490]
միջոցառումներ [136]
բաց դասեր [145]

Մեր հարցումը
Գնահատեք h.45 հիմնական դպրոցի կայքը
Всего ответов: 329

Վիճակագրություն

Ընդամենը ակտիվ. 1
Հյուրեր. 1
Անդամներ. 0

Գլխավոր էջ » միջոցառումներ
« 1 2 ... 19 20 21 22 23 »
       

    20.09.2013թ. Եևանի հ.45 հիմնական դպրոցի բակում տեղի ունեցավ կավճանկարի մրցույթ` նվիրված անկախության օրվան: Երկրորդ դասարանցիները   հաճույքով և խանդավառությամբ էին մասնակցում մրցույթին: Նրանց փոքրիկ ձեռքերում  գունավոր կավիճները հրաշքներ էին գործում դպրոցի բակում` բացահայտելով  յուրաքանչյուրի ստեղծագործական ունակություններն ու մանկական մտքի թռիչքը: Ամբողջ բակը լցված էր արևներով, Մասիս սարով, Արարատյան դաշտավայրի բնապատկերներով, երեխաների աշխույժ խինդ ու ծիծաղով: Փոքրիկների վառ  երևակայության շնորհիվ  թվում էր` ողջ Հայաստան աշխարհն  էր թևեր  առել ու ամփոփվել բակում: Մրցույթի վերջում երեխաներին անակնկալ մատուցվեց: Կազմակերպիչ ուսուցիչները պատրաստել էին մրցանակներ, որոնք տրվեցին մրցույթի մասնակիցներն:   

Категория: միջոցառումներ | Просмотров: 585 | Добавил: school45 | Дата: 23.09.2013

Երևանի հ.45 հիմնական դպրոցի VIIIԱ  դասարանի սովորողները 2013թ. հունիսի 2-ին Մասնակցել են Երևան քաղաքի Պատմության թանգարանում կազմակերպված <<Ճանաչիր Երևանը>> խորագիրը կրող Խաղ-էքսկուսիային և ստացել են շնորհակալագիր:  

Категория: միջոցառումներ | Просмотров: 583 | Добавил: school45 | Дата: 13.06.2013

IVԱ դասարանի  սովորողները (դասվար` Հ. Վարդումյան) հանդես եկան  <<Հայկյաններ>> խորագիրը կրող միջոցառմամբ:

Ցերեկույթի նպատակը երեխաների հոգում ամենազորեղ զգացումների` հայրենասիրության և ազգասիրության սերմանումն էր:

Հայաստանը աշխարհի ամենահնագույն ժողովուրդներից մեկի` հայերի հայրենիքն է, իսկ հայրենիքն այն տեղն է, որտեղ մարդը, ծնվել և ապրում է, որտեղ ծնվել ու ապրել են նրա ապուպապերը:

ԵՎ ամեն մի հայ մարդ  ու մանուկ պարտավոր է իմանալ ճանաչել իր քաջազուն նախնիներին, շարունակել նրանց գործը, քանի որ ով չգիտի իր ժողովրդի պատմությունը նա չի կարող իր երկրի տերը դառնալ:

Այս փոքրիկ հրաշքները լավ գիտեն այդ և դա է պատճառը, որ նրանք բոլորն անչափ սիրում են մեր հինավուրց հայրենիքը, հպարատանում նրա դարավոր պատմությամբ ու աննման հուշարձաններով,  բարձրբերձ սարերով, խոր-խոր կիրճերով, սառնորակ ջրերով ու կապույտաչյա Սևանով, քառագագաթ Արագածով, ալեհեր Արարատով...

Категория: միջոցառումներ | Просмотров: 733 | Добавил: school45 | Дата: 13.06.2013

  23.04.2013թ. Երևանի  հ.45 հիմնական դպրոցում տեղի ունեցավ "Ում նվիրեմ սրտիկս” խորագրով միջոցառումը, որը կազմակերպել էր IԲ դասարանի դասվար` Մարգարիտա Մուրադյանը`  իր սաների հետ: Ճաշակով ու գեղեցիկ ձևավորված դահլիճում փոքրիկները հրաժեշտ տվեցին "Այբբենարան”-ին: Երեխաներն իրենց փոքրիկ սրտիկներն էին "նվիրում” մայրիկներին, հայրիկներին, հայերենի առաջին ուսուցչին` Մաշտոցին, ուսուցիչներին, ընկերներին, հարազատ մարդկանց, եռագույն դրոշին  ու անկախ հայրենիքին: Աշակերտներից մեկը խոստացավ լավ սովորել և իր սրտիկը նվիրեց դպրոցի տնօրեն` Մ. Փաշայանին: Ագահ մարդը չտեղավորվեց  սրտիկում և դուրս մնաց, քանի որ աշխարհում փողից շատ ավելի կարևոր բաներ կան: Ապա աշակերտները իրենց մեծ սրտիկը նմանեցրին քաղաքին, որտեղ  դպրոց, հիվանդանոց, այգիներ կան: Բայց փոքրիկների` անծայրածիր օվկիանոսի նմանվող սրտիկներում էլի տեղ մնաց, ու դա էլ որոշեցին պահել Երկիր մոլորակի համար:

        Երեխաները մեծ ոգևորությամբ էին բաժանում իրենց սրտիկները, որն ուղեկցվում էր գեղեցիկ արտասանությամբ ու մանկական երգերուվ:    
        Միջոցառումն ուսանելի էր և փոքրիկներին սովորեցնում էր սիրել հայրենիքը. դպրոցը, ծնողներին, ՀՀ խորհրդանիշերը:
Категория: միջոցառումներ | Просмотров: 716 | Добавил: school45 | Дата: 28.04.2013

   2013թվականի ապրիլի 22-ին Երևանի  հ.45 հիմնական դպրոցի դահլիճում  տեղի ունեցավ "Հրաժեշտ այբբենարանին” խորագրով միջոցառումը  IԱ դասարանի դասվար` Անուշ Սարգսյանի ղեկավարությամբ: Երեխաներից յուրաքանչյուրը հանդես եկավ ողջույնի խոսքով:Հանկարծ բեմում հայտնվեց Անգետիկը, գտավ մի գիրք և հրավիրց իր սիրելի ընկերներին` Անբան Հուռիին, Քաջ նազարին, Անխելք մարդուն, Սուտլիկ Որսկանին, Կառլսոնին, Ալիսի աղվեսին, Բազիլո կատվին, որ միասին ճանաչեն գտնված գիրքը: Բայց հերոսները չկարողացան ճանաչել, և ահա եկավ Չիկարելին: Նախ ուղղեց հերոսների վարքը.  չի կարելի սուտ խոսել, չի կարելի պարծենկոտ լինել, չի կարելի ագահ ու շատակեր լինել: Երեխաները գտան մի ասացվածք. "Լավ է գիտունին լինել գերի, քան անգետին` սիրելի”: Հետո եկավ Գիտունիկը, Անգետիկից վերցրեց գիրքը և ցույց տվեց երեխաներին: Երեխաները միաբերան ասացին իրենց ծանոթ գրքի անունը` "Այբբենարան”: Գիտունիկը մեծարեց "Այբբենարան”-ը` որպես լույիսի ու գիտության բանալի: Հնչեցին ուրախ երգեր` նվիրված դպրոցին, մեսրոպյան տառերին, "Այբբենարան”-ին, Հայաստան երկրին:    


Категория: միջոցառումներ | Просмотров: 1019 | Добавил: school45 | Дата: 28.04.2013

2013թ. ապրիլի 19-ին  Երևանի հ.45 հիմնական դպրոցում տեղի ունեցավ ժամանակակից մանկագիր Սուրեն Մուրադյանի կյանքին ու գրական ժառանգությանը նվիրված միջոցառում, որը կազմակերպել էր հայոց լեզվի և գրականության ուսուցչուհի Արմինե Հակոբյանը: Միջոցառմանը մասնակցում էին 5գ  դասարանի աշակերտները: Սովորողների շուրթերից հնչեցին գրողի բանաստեղծությունները, թևավոր խոսքերն ու ազնվության, արդարության դասերը, որոնք բանաստեղծը պատգամում է եկող սերունդներին: Բանաստեղծի գործերը թափանցում ու ջերմացնում էին մանուկների հոգիները, և նրանք մեծ ոգևորությամբ էին բեմադրում Ս. Մուրադյանի ստեղծագործությունները, պատմում մանկագրի կյանքի ու աշխատանքային գործունեության, ստացած մրցանակների ու մեդալների մասին: Միջոցառմանը հնչեցին նաև մանկագրի խոսքերով գրված մի շարք երգեր, որոնք նույնպես կատարում էին աշակերտները երաժշտության ուսուցչուհի Անի Հարությունյանի նվագակցությամբ: Իսկ 5-րդ <<գ>> դասարանցիների ջանքերով բեմադրած պար-ներկայացումը, որը համահունչ էր Սուրեն Մուրադյանի մանկական գործերին, մեծ ոգևորությամբ ընդունվեց հանդիսատեսի կողմից և նոր շունչ հաղորդեց արդեն իսկ հրաշալի միջոցառմանը:

Միջոցառումն ուսուցանող էր. այն սովորեցնում էր լինել բարի, ազնիվ, արդար, սիրել աշխատանքը, ուսումը, հարգել մեծերին…

Միջոցառումն ավարտվեց բանաստեղծի՝ վերջերս գրված բանաստեղծությամբ.

           Իմ մահից հետո որքա՜ն ծաղիկներ դեռ պիտի բացվեն,

         Իմ մահից հետո որքա՜ն նոր երգեր պիտի թևածեն,

         Իմ մահից հետո որքա՜ն մանկիկներ պիտի աշխարհ գան,

         Իսկ ես չեմ լինի, ավա՜ղ, չեմ լինի…

Категория: միջոցառումներ | Просмотров: 840 | Добавил: school45 | Дата: 20.04.2013

Մուտքի ձև

Որոնել

Օրացույց
«  Մայիս 2024  »
ԵրկԵրքՉորՀնգՈւրբՇաբԿիր
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031

Գրառումների պահոց

Կայքի գործընկերները
  • Ստեղծել կայք
  • Ամեն ինչ վեբ մասնագետի համար
  • Ծրագրեր բոլորի համար
  • Զվարճանքների աշխարհ
  • Рунет-ի ամենալավ կայքերը
  • Խոհարարական  բաղադրատոմսեր


  • Copyright MyCorp © 2024