Գլխավոր էջ
 
Երևանի հ.45 հիմնական դպրոց Չորեքշաբթի, 03.06.2020, 17:08



Ողջույն Гость | RSS
Գլխավոր էջ
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
տեղեկություններ դպրոցի մասին [1]
տնoրինություն [4]
ուսուցչական կազմ [5]
աշակերտական կոմիտե [2]
նորություններ [113]
միջոցառումներ [108]
բաց դասեր [83]

Մեր հարցումը
Գնահատեք h.45 հիմնական դպրոցի կայքը
Всего ответов: 319

Վիճակագրություն

Ընդամենը ակտիվ. 1
Հյուրեր. 1
Անդամներ. 0

Գլխավոր էջ » 2013 » Ապրիլ » 15 » Մեծն Թումանյան
14:49
Մեծն Թումանյան

11.04.2013 Երևանի հ.45 դպրոցի հանդիսությունների դահլիճում IIIԱ դասարանի սովորողները դասվար  Լիլիթ Այվազյանի ղեկավարությամբ ներկայացրեցին «Մեծն  Թումանյան» միջոցառումը: Հանդիսությունը սկսվեց «Հայը» շարքին պատկանող, մեր մեծերին լուսաբանող, Թումանյանին նվիրված հատվածով, որին հաջորդեց  բանաստեղծի կյանքն ու գործունեությունը ներկայացնող  թումանյանական տողերով համեմված շնորհանդեսը: Երեխաները  ներկայացրին  քառատողերի ու մտքերի  գեղեցիկ ընտրանի: Այդուհետ երաժշտության տակ  եկան լոռեցու հանդերձանքով  «ծերունիները» , ծալապատիկ նստեցին ընկուզենու ծառի տակ , զրուցեցին, մի թաս «գինի» խմեցին, մեծավարի խրատեցին փոքրերինպրե°ք, երեխե°ք,բայց մեզ պես չապրեք:

     Յուրահատուկ էր երեխաների մոտեցումը Թումանյանի հեքիաթներին: Սկզբում  մունետիկիները ի լուր աշխարհի հայտարարեցին  թագավորի հրովարդակը  թագավորի կողմից   համոզիչ սուտ հորինելու մասին.  հաղթողի ընծան թագավորության կեսն էր: Հետո բոլոր հեքիաթների  հերոսները` Քաջ Նազարը, Անբան Հուռիի մայրը,  Կիկոսը, անխելք մարդը,  շտապեցին թագավորական պալատ` իրենց սուտը  ներկայացնելու: Դեպքերն ընթանում էին հեքիաթների  ոճին և երեխաների պատկերացումներին  համապատասխան: Հանդիսատեսը  մի պահ մոռացել էր, որ դերասանները  III դասարանի երեխաներ են:

      Սովորողների դերասանական ձիրքը, ասմունքը, հեքիաթին բնորոշ հագուստները, բեմի ձևավորումը, ուրախ երգն ու պարը  պարգևեցին հաճելի պահեր և բարձր տրամադրություն: 

 

Կատեգորիա: միջոցառումներ | Դիտումներ: 377 | Ավելացրեց: school45 | - Վարկանիշ -: 0.0/0
Մուտքի ձև

Որոնել

Օրացույց
«  Ապրիլ 2013  »
ԵրկԵրքՉորՀնգՈւրբՇաբԿիր
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930

Գրառումների պահոց

Կայքի գործընկերները
  • Ստեղծել կայք
  • Ամեն ինչ վեբ մասնագետի համար
  • Ծրագրեր բոլորի համար
  • Զվարճանքների աշխարհ
  • Рунет-ի ամենալավ կայքերը
  • Խոհարարական  բաղադրատոմսեր


  • Copyright MyCorp © 2020