Գլխավոր էջ
 
Երևանի հ.45 հիմնական դպրոց Հինգշաբթի, 28.03.2024, 18:30



Ողջույն Гость | RSS
Գլխավոր էջ
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
տեղեկություններ դպրոցի մասին [1]
տնoրինություն [4]
ուսուցչական կազմ [4]
աշակերտական կոմիտե [2]
նորություններ [478]
միջոցառումներ [133]
բաց դասեր [141]

Մեր հարցումը
Գնահատեք h.45 հիմնական դպրոցի կայքը
Всего ответов: 329

Վիճակագրություն

Ընդամենը ակտիվ. 1
Հյուրեր. 1
Անդամներ. 0

Գլխավոր էջ » 2014 » Ապրիլ » 23

 VIIա դասարանում  «Առնչություններ  եռանկյան կողմերի միջև» թեմայով բաց դաս էր կազմակերպել մաթեմատիկայի ուսուցչուհի Գ. Բաղրամյանը: Դասի նպատակն էր`

  1. ​​​ամրապնդել աշակերտների  գիտելիքները, ունակություններն ու հմտություննեը եռանկյան կողմերի և անկյունների միջև առնչությունները կիրառելիս,
  2. զարգացնել ուշադրությունը, տեսողական հիշողությունը, տրամաբանական և պատկերային մտածողությունը, ինչպես նաև անծանոթ իրավիճակներում արագ կողմնորոշվելու ունակությունները,
  3. ցույց տալ խմբային աշխատանքի առավելությունները,
  4. դաստիարակել համագործակցելու կուլտուրա, ստեղծել առողջ մրցակցության մթնոլորտ,
  5. մեծացնել հետաքրքրությունը առարկայի նկատմամբ:

 Դասի սկզբին  ուսուցչուհին բանավոր հարցման  միջոցով ամփոփեց տեսական թեման,  հետո դասարանը երեք խմբի բաժանվեց և հարցաշարեր առաջադրվեց: Հարցաշարերը կազմված էին հետևյալ բաժիններից`

  • շարունակել նախադասությունը,
  • արդյոք ճիշտ է պնդումը,
  • գտնել սխալը:

Յուրաքանչյուր խումբ մյուս երկուսի համար խնդիր էր պատրաստել :Այդ խնդիրները առաջադրվեցին բոլոր խմբերին և ձեռնամուխ եղան դրանց լուծմանը: Բոլոր խնդիրները ճիշտ լուծվեցին բացառությամբ որոշ թերությունների, որոնք ուղղվեց ուսուցչի կողմից: Այնուհետև խմբերը ստացան խաչբառեր, որոնց լուծման արդյունքում սովորողները ստացան Ռենե Դեկարդի «Եթե մտածում եմ,  ուրեմն գոյություն ունեմ» աֆորիզմը: Հետաքրքիր անակնկալ էր գործնական աշխատանքը .  յուրաքանչյուր խմբին բաժանվեց հավասար երկարության ձողիկներ և հանձնարարվեց դրանցով պաստրաստել չորս եռանկյուն: Սովորողները,  միմյանց հետ խորհրդակցելով, կարողացան իրադրության ելքը գտնել: Խմբերը կատարեցին անդրադարձ, գնահատեցին խմբի անդամներին` հաշվի առնելով գործընկերների կարծիքները: 

 

Категория: բաց դասեր | Просмотров: 807 | Добавил: school45 | Дата: 23.04.2014

Մուտքի ձև

Որոնել

Օրացույց
«  Ապրիլ 2014  »
ԵրկԵրքՉորՀնգՈւրբՇաբԿիր
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930

Գրառումների պահոց

Կայքի գործընկերները
  • Ստեղծել կայք
  • Ամեն ինչ վեբ մասնագետի համար
  • Ծրագրեր բոլորի համար
  • Զվարճանքների աշխարհ
  • Рунет-ի ամենալավ կայքերը
  • Խոհարարական  բաղադրատոմսեր


  • Copyright MyCorp © 2024