Գլխավոր էջ
 
Երևանի հ.45 հիմնական դպրոց Հինգշաբթի, 25.04.2024, 03:34



Ողջույն Гость | RSS
Գլխավոր էջ
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
տեղեկություններ դպրոցի մասին [1]
տնoրինություն [4]
ուսուցչական կազմ [4]
աշակերտական կոմիտե [2]
նորություններ [490]
միջոցառումներ [136]
բաց դասեր [145]

Մեր հարցումը
Գնահատեք h.45 հիմնական դպրոցի կայքը
Всего ответов: 329

Վիճակագրություն

Ընդամենը ակտիվ. 1
Հյուրեր. 1
Անդամներ. 0

Գլխավոր էջ » 2014 » Ապրիլ » 26

   

Հայոց լեզվի և գրականության    ուսուցչուհի Արմինե Հակոբյանը    VIIIա  դասարանում  կազմակերպել էր բաց դաս`«Վահան Տերյանի կյանքն ու ստեղծագործական գործունեությունը» թեմայով: Դասի նպատակն էր .
  • Ձևավորել պատկերացում նոր աշխարհայացքի, պատկերային նոր համակարգի, նոր գրական լեզվի` խորհրդապաշտության կամ սիմվոլիզմի մասին:
  • Սովորողների մոտ արժևորել կյանքի գեղեցկության և  շարունակականության գաղափարը «Մթնշաղի անուրջները» բանաստեղծական շարքի փիլիսոփայության հիման վրա:
  • Դաստիարակել հայրենասիրություն և սեփական վերաբերմունք հայրենիքի նկատմամբ`ելնելով «Երկիր Նաիրի» բանաստեղծական շարքի հայրենասիրական գաղափարախոսությունից:

Դասի խթանման փուլը սկսվեց մտագրոհով, որի ընթացքում պատասխանելով ուսուցչի հարցերին սովորողները բնորոշեցին Վ. Տերյանին և այն գրական  ուղղությունը, որի հետնորդն է հանդիսանում նա` մանրամասնուրեն բնութագրելով խորհդապաշտությունն ու դրա արտահայտման ձևերը  Տերյանի պոեզիայում: Այնուհետև պատմեցին գրողի կենսագրությունը`զուգահեռ դիտելով ուսուցչի պատրաստած համանուն  շնորհանդեսը: Սովորողները կարողացան շատ գեղեցիկ ներկայացնել Տերյանի «Մթնշաղի անուրջները» շնորհանդեսի աշնանային պատկերների  ու աշնանաշունչ երաժշտության ներքո:

Կշռադատման փուլում գրատախտակին գրվեց «Մթնշաղի անուրջները» շարքի բանալի բառերը և հանձնարարվեց կազմել կապակցված խոսք: Աշխատանքը կատարելուց հետո ընթերցեցին այն:

Իմաստավորման փուլում սովորողները ներկայացրին «Երկիր Նաիրի» շարքը գրելու շարժառիթներն ու բնաբանը: Արտասանեցին դուր եկած բանաստեղծություններն ու մեկնաբանեցին:

Վերջում ամբողջացնելով Տերյանիարվեստը`անդրադարձան.

  • բանաստեղծական ձևերին` գազել, սոնետ, տրիոլետ («Չեմ դավաճանի ես իմ Նուրդին»),
  • ոճական ձևերին` առձայնույթ և բաղաձայնույթ, բերեցին օրինակներ
  • հոդվածներին` Համառոտ  պատմելով   «Հայ  գրականության գալիք օրը»

Դասն ուսանելի էր, դինամիկ հագեցած նոր տեխնլոգիաներոով պատրաստված դիդակտիկ նյութերով:

Категория: բաց դասեր | Просмотров: 1977 | Добавил: school45 | Дата: 26.04.2014

Մուտքի ձև

Որոնել

Օրացույց
«  Ապրիլ 2014  »
ԵրկԵրքՉորՀնգՈւրբՇաբԿիր
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930

Գրառումների պահոց

Կայքի գործընկերները
  • Ստեղծել կայք
  • Ամեն ինչ վեբ մասնագետի համար
  • Ծրագրեր բոլորի համար
  • Զվարճանքների աշխարհ
  • Рунет-ի ամենալավ կայքերը
  • Խոհարարական  բաղադրատոմսեր


  • Copyright MyCorp © 2024