Կայքի մենյու |
|
 |
Բաժնի անվանակարգերը |
|
 |
Մեր հարցումը |
Գնահատեք h.45 հիմնական դպրոցի կայքը
Всего ответов: 329
|
 |
Վիճակագրություն |
Ընդամենը ակտիվ. 1 Հյուրեր. 1 Անդամներ. 0 |
 |
|
 | |  |
| Գլխավոր էջ » Նյութերի արխիվ
« 1 2 ... 4 5 6 7 8 ... 19 20 »
Հունիսի 11-ին III «գ» դասարանի աշակերտները ( դասվար՝ Ա. Բ. Բաբասյան) հետաքրքիր էքսկուրսիա կազմակերպեցին Հայաստանի գեղատեսիլ վայրերից մեկում՝ Աշտարակի հիասքանչ գրկում։ Այցն ունեցավ ճանաչողական և դաստիարակչական մեծ նշանակություն՝ բոլորին պարգևելով անմոռաց և հիշարժան պահեր։  
|
Նորմատիվների հանձնում «Ֆիզկուլտուրա» առարկայից։ 
|
Մեկնարկեց «Մայրենի»առարկայից գիտելիքների ստուգումը չորրորդ դասարաններում։
Մաղթում ենք հաջողություն:
 
|
«Շիրակացու ճեմարան» միջազգային գիտակրթական համալիրը «Շնորհալի երեխաների բացահայտման, նրանց կրթության կազմակերպման և օժտվածության խնդիրների հետազոտման» կրթական ծրագրի շրջանակում անցկացրեց Հանրապետական բաց օլիմպիադա հանրակրթական բոլոր առարկաներից: Երևանի հ. 45 հիմնական դպրոցի V ա դասարանի աշակերտներ Միքաելյան Ալենը և Ղազարյան Հարությունը մասնակցեցին և իրենց ցուցաբերած բարձր արդյունքների շնորհիվ ստացան դիպլոմ և գովասանագիր: 
|
Iա դասարանի սովորողները ( դասվար՝ Լ. Այվազյան) ուսումնական տարին ամփոփեցին տարեվերջյան ուսումնական էքսկուրսիայով։
Դե , իհարկե, ուղղությունը դեպի Օշական գյուղն էր։
Սուրբ Մեսրոպ Մաշտոց եկեղեցու բակում երեխաներն ամփոփեցին գրերի գյուտի և Մեսրոպ Մաշտոցի մասին ունեցած տեղեկությունները, ձեռք բերեցին նաև նոր գիտելիքներ և խոստացան լավ սովորել, սիրել ու անաղարտ պահել մեր մայրենին։ 
|
Ավարտական քննություն «Հայոց լեզու» առարկայից։
 
|
Երեխաների պաշտպանության միջազգային օրվա առթիվ քաղաքապետարանում անցկացվեց «Դպրոցական ավագանու» նիստ: Ավագանիների դերում հանրակրթական դպրոցների 9-րդ դասարանների աշակերտներն էին և նաև ներկա էին քաղաքապետի տեղակալները, ավագանու անդամներ, ոլորտի տեղական ու միջազգային մասնագետներ : Նիստը վարեց Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը: Նախապես ներկայացված 85 զեկույցից քաղաքապետարանի երեխաների և սոցիալական պաշտպանության ու հանրակրթության վարչությունների կողմից ընտրվել էին 65 զեկույց: Երևանի հ. 45 հիմնական դպրոցի աշակերտուհի Բեկթաշյան Լիլիթը հնարավորություն ստացավ հյուրընկալվել քաղաքապետարանում՝ որպես պատանի ավագանի:
Դպրոցական ավագանու նիստում օրակարգային 7 հիմնական հարց էր
բակային տարածքների բարեկարգում և կառուցում,
խաղահրապարակների ստեղծում ու սահմանազատում, կանաչ գոտիների ավելացում,
մայթերի բարեկարգում,
 
քաղաքային տրանսպորտի սակավություն,
արտադպրոցական կրթական հաստատություններ համար առանձին ուղեգծերի ստեղծում: #Երևանիքաղաքապետարանիաշխատակազմի հանրակրթությանվարչություն
|
Մայիսի 24-ին Սիրահարների այգում անցկացվեց բնասիրական փառատոն <<Պահպանենք բնությունը>> խորագրով : Փառատոնին մասնակցում էին Երևանի 11 դպրոցներ և մարզամշակութային կենտրոններ: Խմբերը ներկայացան պարային , համերգային և թատերական համարներով: Մրցույթի ամփոփման արդյունքում Երևանի հ. 45 հիմնական դպրոցի սաները զբաղեցրին 1-ին պատվավոր տեղը և ստացան պատվոգիր:
  
|
Մայիսի 19-ին Երևանի հ. 45 հիմնական դպրոցի դահլիճում հայոց լեզվի և գրականության ուսուցչուհի Ա. Փարսադանյանն ու պատմության ուսուցչուհի Ա. Բաղդասարյանը VII ա դասարանի սովորողների մասնակցությամբ բեմականացրին Ն. Զարյանի <<Արա Գեղեցիկ>> դիցապատմական ողբերգությունը: Դահլիճում տիրում էր հայոց հնագույն ժամանակաշրջանի ոգին: Հանդիսատեսն ու մասնակիցները տեղափոխվել էին դարերի խորք:
Ասորեստանի թագուհին ՝ գեղեցկուհի Շամիրամը , ցանկանում էր ծնկի բերել Հայոց աշխարհը , Արա Գեղեցիկին, բայց Արան , աննկուն կամք դրսևորելով , գերադասեց մահը ստրկությունից:
Սովորողները հրաշալի ներկայացրին ողբերգությունը : Հնչեց այդ ժամանակաշրջանին հատուկ երաժշտություն: Նոր սերունդը անցյալի վառ ու շքեղ օրինակով հայրենասիրական դասեր քաղեց <<Արա Գեղեցիկ>>ողբերգությունից: Ներկա գտնվողները մեծ բավականություն ստացան:
#Երևանիքաղաքապետարանիաշխատակազմիհանրակրթությանվարչություն    
|
Գրքերը մտքի նավերն են, որոնք ճանապարհորդում են ժամանակի ալիքների վրայով և տանում իրենց թանկարժեք բեռը սերնդե սերունդ։
Մայիսի 23- ին III գ դասարանի աշակերտները (դասվար Ա. Բաբասյան) ամփոփեցին « Ընթերցանությունը տարրական դպրոցում» ծրագրի շրջանակներում կազմակերպված « Հեքիաթների աշխարհում» նախագծային աշխատանքը ՝ ներկայացնելով բաց դասղեկի ժամ։ Դասի ընթացքում կիրառվեցին նորագույն մեթոդներ և հնարներ։ Աշխատանքն ինքնին հետաքրքրական էր նրանով, որ ակտիվ մասնակցություն էր դրսևորել նաև ծնողական կոլեկտիվը , և յուրաքանչյուր խումբ ինքն էր որոշել՝ ինչպես ներկայացնել հանձնարարված հեքիաթը։ Նպատակը մեկն էր՝ տալ հնարավորություն ինքնադրսևորվելու , ակտիվանալու, ինքնուրույնության զարգացման և ևս մեկ անգամ ընդգծելու ու արժևորելու ընթերցանության դերը մարդու կյանքում։ Դասը հագեցած էր, ուսանելի՝ տոգորված նորարար շնչով։
Բարեխիղճ աշխատանքի համար երեխաները պարգևատրվեցին շնորհակալագրով։ Միջավայրը ջերմ էր ու սրտառուչ։
  
|
Մայիսի 22-ին աշխարհը նշում է Կենսաբազմազանության միջազգային օրը: Սա այն օրերից մեկն է, երբ ևս մեկ անգամ պետք է վերանայել մեր վերաբերմունքը բնության և կենսաբազմազանության հանդեպ։ Թեև շատերը չեն գիտակցում բնության դերը մեր կյանքում, սակայն դա շարժիչ գործոն է, և կա անհրաժեշտություն վերագնահատել և պաշտպանել այն գանձը, որը մենք ունենք։
Կենսաբազմազանության միջազգային օրվա առթիվ Երկրաբանական թանգարանի տնօրինության նախաձեռնությամբ կազմակերպվել էր էքսկուրսիա դեպի «Ջրվեժ» անտառապարկ: Երևանի հ. 45 հիմնական դպրոցի Էկո ակումբի սաները մասնակցեցին <<Երկիր մոլորակն իմ տունն է>> խորագրով սեմինար - միջոցառմանը և ստացան հավաստագիր:
#Երևանիքաղաքապետարանիաշխատակազմիհանրակրթությանվարչություն
  
|
Категория: բաց դասեր |
Просмотров: 156 |
Добавил: varssh |
Дата: 19.05.2023
|
Հայաստանի հոգևոր մայրաքաղաք Էջմիածնի Բալենիների փողոցի գողտրիկ անկյունում է գտնվում Մաչանենց տունը, որտեղ հյուրընկալվեցին II բ դասարանի աշակերտներ (դասվար` Ս. Բաղդասարյան)։
Երեխաներն այցելեցին արվեստագետ Գրիգոր Մաչանենցի, գեղանկարիչ Ընծայի և «Մաչանենց» արվեստի պատկերասրահներ, թոնրատուն, կավագործության արվեստանոց, պատրաստեցին կավե գավաթներ, մայրիկներին հյուրասիրեցին իրենց մանկական ձեռքերով թխած լավաշով, շրջեցին տուն-թանգարանի տարածքում, տեսան յուրօրինակ կոլլաժներ, Վանա լճի մակետն ու Վանա կատվի արձանը։ Աշակերտները տպավորված էին տեսածներից, լսածներից ու իրենց կատարած հետաքրքիր աշխատանքներից։    
Էքսկուրսիան անցավ բավականին հագեցած ու բովանդակալից։ Երեխաները տպավորված վերադարձան։
|
ՀՐԱԺԵՇՏ ԱՅԲԲԵՆԱՐԱՆԻՆ ( I ա դասարան, դասվար՝ Լ. Այվազյան)
Դպրոցական կյանքի թերևս առաջին ու անմոռանալի հրաժեշտը բոլորովին այլ հնչեղություն ունի...
Իմ գեղեցիկ 《Այբբենարան》,
Դու իմ լեզվի նոր բանալի,
Ամբողջ հոգով ինձ տվեցիր
Գանձերը քո գանձարանի։
   
|
#Գիտելիքն_ուժ_է  
Չկա ավելի հզոր ուժ, քան գիտելիքը: Գիտելիքներով զինված մարդն անպարտելի է:
Մ. Գորկի
Ուղղությունը` կրթություն:
Koreez.am
  
|
Երևանի հ. 45 հիմնական դպրոցում անցկացվեց խաղ-վիկտորինա , որտեղ VI ա և VI գ դասարանի երեխաները ներկայացրեցին ԱՄՆ-ի և Ֆրանսիայի մշակույթը, պատմությունը:
  
|
Ապրիլի 30-ին V բ դասարանի աշակերտները դասղեկ Ս. Մելիքսեթյանի հետ դիտեցին <<Կրկին դպրոց>> ֆիլմը: Այնուհետև այցելեցին Ծիծեռակաբերդ և Հայոց ցեղասպանության թանգարան: 
|
Բնությունը մեզ օժտել է բանականությամբ,որպեսզի մենք փորձենք ողջ կյանքի ընթացքում կռահել նրա հանելուկները :
Անանուն Հեղինակ
Մայիսի 2-ին II բ դասարանի աշակերտներն (դասվար` Ս. Բաղդադարյան) այցելեցին Բնության պետական թանգարան։
Էքսկուրսիան անցավ բավականին հետաքրքիր ու բովանդակալից։Աշակերտները ստացան նոր ու կարևոր տեղեկություններ կենդանական ու բուսական աշխարհի մասին։ Հարց ու պատասխանի միջոցով ամրակայեցին ստացած գիտելիքները։
 
|
Հեքիաթները խելոք են միշտ,
Թեկուզ խառն են՝ և՚ սուտ,և՛ճիշտ,
Սուտը խելքի մաղո՛վ մաղեք,
Ճշտից խրա՛տ ու խե՛լք քաղեք։
Ապրիլի 27- ին 3բ դասարանում ( դասվար Սարգսյան) կայացավ բաց դաս «Սուտլիկ որսկանը» թեմայով։ Դասը հագեցված էր հեքիաթային, երևակայական մոտեցումով,թիմային աշխատանքով,դերային խաղով։Միացյալ ուժերով կազմվեց գիրք «Իմ Թումանյանը»։Հիմք ընդունելով«Բարբառները մեր հարստությունն են» խորագիրը , թևածվեց տարբեր բարբառներով մտքեր՝ Արցախի, Գյումրու,Տավուշի,Կապանի, Սյունիքի, Մարտունու ....
Դասը ուսանելի էր և ճանաչողական։
   
Категория: բաց դասեր |
Просмотров: 114 |
Добавил: varssh |
Дата: 02.05.2023
|
Պատկերասրահներ, թատրոններ, գրադարաններ հաճախող երեխաները մեծանում են և դառնում արվեստը գնահատող և արժևորող հասուն մարդիկ։ Իսկ արվեստը հոգու և մտքի ներդաշնակության միաձուլումն է։
Ապրիլի 19-ին Երևանի հ. 45 հիմնական դպրոցի II գ դասարանի աշակերտները (դասվար՝ Լ. Մանուկյան ) այցելեցին Երևանի ազգային պատկերասրահ: Աշակերտները մասնակցեցին «Քանդակի լեզուն» կրթական ծրագրին և նկարեցին քանդակագործ Հակոբ Գյուրջյանի քանդակները: Էքսկուրսիան շատ հետաքրքիր և ուսանելի էր:
 
|
Ապրիլի 15-ին VI գ դասարանի աշակերտները (դասղեկ՝ Լ. Իրիցյան) այցելեցին Խաչատուր Աբովյանի տուն-թանգարան:
Աշակերտները ծանոթացան Խ. Աբովյանի կենսագրությանը, մասնակցեցին վիկտորինայի և փոխինձի պատրաստման:
 
|
Ապրիլի 20-ին VIII ա դասարանում ռուսաց լեզվի դասը էքսպերիմենտալ էր՝《Учитель. Учитель Бельмесов》դասի շրջանակում։ 
|
 ՀՀ ԳԱԱ Երկրաբանական գիտությունների ինստիտուտի հրավերով Երևանի հ. 45 հիմնական դպրոցի աշակերտները ֆիզիկայի ուսուցիչուհի Ա.Մկրտումյանի ղեկավարությամբ մասնակցեցին Երկիր օրվան նվիրված "Երկիր մոլորակը իմ տունն է" խորագրով գիտակրթական միջոցառմանը։
|
Շնորհավորում ենք 2-րդ ա դասարանի շնորհալի աշակերտուհի Խաչիկյան Մարիետային : 
|
Շարունակում ենք հպարտանալ Երևանի հ. 45 հիմնական դպրոցի շրջանավարտ Էրիկ Գասպարյանի հաջողություններով: Էրիկը զբաղեցրել է առաջին պատվավոր տեղը՝ Հայաստանի շախմատի 16 տարեկան պատանիների առաջնությունում:
Մաղթում ենք նոր հաջողություններ...
|
Ապրիլի 17-ին «Հայաստանում ֆրանսիական քոլեջ» հիմնադրամում տեղի ունեցավ «Ֆրանսիական աքաղաղ» մրցույթի եզրափակիչ փուլը: Երևանի հ. 45 հիմնական դպրոցի աշակերտները մեծ հետաքրքրությամբ և ոգևորությամբ մասնակցեցին:
Հաջողություն մեր աշակերտներին:
  
|
Ապրիլի 18-ին հ. 45 հիմնական դպրոցի III գ դասարանում( դասվար՝ Արմինե Բաբասյան) տեղի ունեցավ բաց դաս«Մաթեմատիկա» առարկայից ՝«Մակերես» թեմայով։ Դասը կառուցված էր հետաքրքիր, ուղեկցվում էր «Սմարթ նոթբուք »ծրագրի միջոցով ձևավորված գունագեղ, բովանդակալից և ուսուցանող սալիկաշարով։ Դասի ընթացքում կիրառվեցին նոր և բազմաբովանդակ մեթոդներ՝ տոգորված ստեղծագործ մտքի թռիչքով։ Աշակերտներն աշխատեցին մեծ ոգևորությամբ ու սիրով։ Հագեցած, արդիական ու գեղեցիկ դաս էր։
  
Категория: բաց դասեր |
Просмотров: 100 |
Добавил: varssh |
Дата: 19.04.2023
|
Категория: բաց դասեր |
Просмотров: 147 |
Добавил: varssh |
Дата: 19.04.2023
|
Եվրասիա միջազգային համալսարանը` ՀՀ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության «Մասագիտական կողմնորոշման և կարողությունների զարգացման կենտրոն»-ի և Գործատուների միության հետ համատեղ, իրականացրեց ամենամյա «Կարիերայի օր» մասնագիտական կողմնորոշման փառատոն-նախագիծը, որը կրում էր «Բուհի առաջարկ, աշխատաշուկայի պահանջարկ» խորագիրը: Երևանի հ. 45 հիմնական դպրցի աշակերտները մասնակցեցին նախագծին, մասնագիտական կողմնորոշման վարպետության դասերին ու ծանոթացան աշխատաշուկայի պահանջներին:
 
|
Ապրիլի 17-ին «Հայաստանում ֆրանսիական քոլեջ» հիմնադրամում տեղի ունեցավ «Ֆրանսիական աքաղաղ» մրցույթի եզրափակիչ փուլը: Երևանի հ. 45 հիմնական դպրոցի աշակերտները մեծ հետաքրքրությամբ և ոգևորությամբ մասնակցեցին:
Հաջողություն մեր աշակերտներին:  
|
Փոխներգործուն մեթոդ
Ապրիլի 11-ին IIգ դասարանում մաթեմատիկայի դասը վարեց նույն դպրոցի VIII բ դասարանի աշակերտուհի Մանե Մելքոնյանը։
 
|
Ապրիլի 8-ին VI ա դասարանի աշակերտները (դասղեկ՝ Լ. Իրիցյան) այցելեցին Խաչատուր Աբովյանի տուն-թանգարան:
Աշակերտները ծանոթացան Խ. Աբովյանի կենսագրությանը, մասնակցեցին վիկտորինայի և փոխինձի պատրաստման:
 
|
Ապրիլի 7- ին ՀԱՊ կրթական ծրագրի շրջանակներում III բ դասարանի աշակերտները ( դասվար Սարգսյան) գնացին Հայաստանի ազգային պատկերասրահ։Ծանոթացան հայ վարպետների գրաֆիկական աշխատանքներին։Ունկնդրեցին «Հազարան բլբուլ»հեքիաթը, մասնակցեցին տվյալ հեքիաթի նկարազարդմանը։
  
|
Անցկացվեց 《Ֆրանսիական աքաղաղ》ֆրանսերեն մրցույթի առաջին փուլը։
Շնորհավորում ենք երկրորդ փուլ անցած մեր մասնակիցներին.
Կարակոզյան Արմեն Անդրանիկի
Մելքոնյան Պավել Վահեի
Վարդանյան Մարիամ Վարուժանի
Մկրտչյան Գագիկ Ջոնի

|
Տարվա մեջ ուրախալի
Դու մի հատ ես, այ Զատիկ
Քեզ պես անուշ, քաղցր օր,
Չկա, չկա ոչ մի օր:
  
|
Կայացավ Հովհ. Թումանյանի հիշատակի 100-րդ տարելիցին նվիրված Թումանյանական օլիմպիադայի առաջին փուլը:
Շնորհավորում ենք Թումանյանական օլիմպիադայի երկրորդ փուլ անցած մեր մասնակիցներին.
Բայրամյան Տաթև Հարությունի
Համբարձումյան Աննա Գագիկի
Հովսեփյան Նարե Լևոն
Ղուկասյան Էդիկ Արտակի
Մանուկյան Արա Վահանի
Ադամյան Անահիտ Արտակի
Մենեջյան Մերի Արմենակի

|
Շնորհավոր Սուրբ Զատիկ
IV գ դասարան
Դասվար՝ Ն. Ավետիսյան
  
|
| |
 | |  |
|
Մուտքի ձև |
|
 |
Որոնել |
|
 |
Օրացույց |
« Հուլիս 2025 » |
Երկ |
Երք |
Չոր |
Հնգ |
Ուրբ |
Շաբ |
Կիր |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | |
 |
Գրառումների պահոց |
|
 |
|