Գլխավոր էջ
 
Երևանի հ.45 հիմնական դպրոց Երեքշաբթի, 23.04.2024, 10:04



Ողջույն Гость | RSS
Գլխավոր էջ
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
տեղեկություններ դպրոցի մասին [1]
տնoրինություն [4]
ուսուցչական կազմ [4]
աշակերտական կոմիտե [2]
նորություններ [490]
միջոցառումներ [136]
բաց դասեր [145]

Մեր հարցումը
Գնահատեք h.45 հիմնական դպրոցի կայքը
Всего ответов: 329

Վիճակագրություն

Ընդամենը ակտիվ. 1
Հյուրեր. 1
Անդամներ. 0

Գլխավոր էջ » Նյութերի արխիվ
« 1 2 ... 5 6 7 8 9 ... 16 17 »

Մայիսի 27-ին Երևանի հ. 45 հիմնական դպրոցի Աշակերտական Խորհուրդը մասնակցեց 《Երիտասարդները հանուն զարգացման》հիմնադրամի 10-րդ հոբելյանական ԼԱՄՓ (Լինելով ակտիվ՝ միացիր փոփոխությանը) միջոցառմանը, որի ընթացքում աշակերտները խոսեցին իրենց հուզող հիմնախնդիրների մասին։Դրանից հետո ունեցան նաև պանելային քննարկում։Շատ կարևոր ու հետաքրքիր փորձ եղավ աշակերտների համար։

Категория: նորություններ | Просмотров: 106 | Добавил: varssh | Дата: 03.06.2022

Մայիսի 29-ին III գ դասարանի սովորողները դասվար Ն. Ավետիսյանի ուղեկցությամբ այցելեցին Վիկտոր Համբարձումյանի անվան Բյուրականի աստղադիտարան: ՈՒսումնաճանաչողական այց- էքսկուրսիայի առաջին կանգառը Վ. Համբարձումյանի տուն-թանգարանն էր, որտեղ աշակերտներին ներկայացվեց գիտնականի կյանքն ու գիտական գործունեությունը: Այնուհետև Պլանետարիումում երեխաները ծանոթացան տիեզերքին, մոլորակներին, աստղերին, գալակտիկաներին: Զբոսնեցին աստղադիտարանի ամբողջ տարածքով, ծանոթացան պատմությանը, կառույցներին, դրանց նշանակությանը: Իսկ վերջում տեսան աստղադիտարանի ամենամեծ աստղադիտակը, որի տրամագիծը 2,6 մետր է: Երեխաները հարստացրեցին իրենց գիտելիքների պաշարը և հրաշալի տպավորություններով վերադարձան Երևան։

Категория: նորություններ | Просмотров: 126 | Добавил: varssh | Дата: 03.06.2022

2022 թ. մայիսի 27- ին II գ դասարանի աշակերտները ( դասվար ` Ա. Բաբասյան) այցելեցին Ավետիք Իսահակյանի տուն- թանգարան: Սովորողները ծանոթացան մեծ արվեստագետի կյանքին ու գործունեությանը: Ունկնդրեցին « Եղնիկը» պատմվածքը: Պատրաստեցին պաստառ` բնագրի հերոսին ուղղելով իրենց բարեմաղթանքները: Էքսկուրսիան անցավ ջերմ ու բարի մթնոլորտում: Այն ուսանելի էր և բովանդակալից:

Категория: նորություններ | Просмотров: 98 | Добавил: varssh | Дата: 30.05.2022

Մայիսի 23-ին Երևանի հ. 45 հիմնական դպրոցում տեղի ունեցավ ԱԽ-ի մասնակցությամբ մեդիագրագիտության դասընթաց։ Դասընթացը վարում էր

«Երիտասարդները հանուն զարգացման» հիմնադրամի տնօրեն Խաչիկ Աբաջյանը։

Մեդիագիտության ուսուցումը նպատակ ուներ բարձրացնել զանգվածային լրատվամիջոցների ազդեցության մասին տեղեկատվությունը և ձևավորել ակտիվ դիրքորոշում ինչպես մեդիայի օգտագործման, այնպես էլ նրա ստեղծման նկատմամբ։

Категория: նորություններ | Просмотров: 111 | Добавил: varssh | Дата: 30.05.2022

Մայիսի 25-ին հ. 45 հիմնական դպրոցի երգչախմբի սաները ներկայացրին միջոցառում << ԹԵ ԿԱՐՈՂ ԵՍ,ՄԻՇՏ ՕԳՆԻՐ >> խորհագրով (երգչախմբի ղեկավար՝ Սոնա Ավետիսյան): Կարեկից լինելու շնորհը մարդուն տրված է ի վերուստ, օգնող ձեռքերը ՝ ձևավորվում են անձի հետ միաժանանակ…

«ԹԵ ԿԱՐՈՂ ԵՍ,ՄԻՇՏ ՕԳՆԻՐ» խորագիրը խմբակի երեխաներին բացահայտեց օգնելու ու սատարելու վեհ հատկանիշը,որը մեծ վարպետությամբ մատուցեցին հանդիսատեսին։ Աշակերտների հրաշալի կատարումները ,նրանց փոքրիկ,բայց մեծ հոգու ճիչը լսելի էր բոլորին։Աշակերտները վերստին համոզեցին,որ լավ գործ անելու համար հարկավոր է միայն բարի կամք ու ցանկություն։ Մեր խորագիրը թող դառնա կարգախոս բոլորիս համար, ու համոզված ենք՝աշխարհը կփոխի իր ընթացքը դեպի բարին ու լուսավորը «ԹԵ ԿԱՐՈՂ ԵՍ,ՄԻՇՏ ՕԳՆԻՐ»:

Категория: միջոցառումներ | Просмотров: 107 | Добавил: varssh | Дата: 30.05.2022

2022 թվականի մայիսի 8_ին I գ դասարանի սովորող Տիգրան Ղազարյանը (դասվար՝ Լ. Մանուկյան ) մասնակցել է Մենթալ թվաբանության միջազգային օլիմպիադային և գրավել 1 ին տեղը:  

Категория: նորություններ | Просмотров: 94 | Добавил: varssh | Дата: 25.05.2022

Մայիսի 22-ին հ. 45 հիմնական դպրոցի VIII գ դասարանի սովորողները ծնողների և դասղեկ Ա. Սահակյանի հետ ուղևորվեցին Սևանավանաք, Դիլիջանի Հաղարծին վանական համալիր և Գոշավանք: Օրվա ընթացքում լինելով Հայաստանի գողտրիկ անկյուններում՝ սովորողները ձեռք բերեցին ճանաչողական գիտելիքներ: Բավականին հագեցած հետաքրքիր օր անցկացնելով՝ դասարանն ուրախ վերադարձավ տուն:

Категория: նորություններ | Просмотров: 99 | Добавил: varssh | Дата: 25.05.2022

Շաբաթօրյակ

Категория: նորություններ | Просмотров: 118 | Добавил: varssh | Дата: 25.05.2022

IV բ դասարանի աշակերտներին հյուր էր եկել Անտուան դը Սենտ-Էքզյուպերի <<Փոքրիկ իշխան>>-ի հերոսը : Նա երեխաներին իր խորհրդավոր մտքերով տարավ իր մոլորակը , որտեղ միասին շրջագայեցին ու քննարկեցին …

(ուսուցչուհի՝ Ռ Տիգրանյան)

Категория: նորություններ | Просмотров: 105 | Добавил: varssh | Дата: 25.05.2022

Մայիսի 17-ին անցկացվեց «Մասնագիտական կողմնորոշում» դասընթացի չափորոշչի ներդրում և գնահատում հանրակրթական ուսումնական հաստատություններում թեմայով հանդիպում քննարկումը Երևան քաղաքի ընտրանքային հիմնական և ավագ դպրոցների ղեկավար անձնակազմի հետ: Հանդիպման ընթացքում քննարկեցին նաև մասնագիտական կողմնորոշման աշխատանքների արդյունավետությունը բարձրացնելու վերաբերյալ առաջարկները: Հանդիպմանը մասնակցում էր Երևանի հ. 45 հիմնական դպրոցի տնօրեն Լ. Պարոնյանը:

Категория: նորություններ | Просмотров: 102 | Добавил: varssh | Дата: 20.05.2022

Մայիսի 13֊ին Երևանի հ. 45 հիմնական դպրոցի էկո ակումբի սաները հյուրընկալվեցին Երևանի հ. 35 հիմնական դպրոցում։Էկո ակումբի սաները ներկայացրին զեկուցումներ էներգաարդյունավետություն և էներգախնայողություն թեմաներով ։Երկու դպրոցի սաները ջերմ մթնոլորտում ծավալեցին քննարկումներ վերը նշված թեմաների շուրջ։

Категория: նորություններ | Просмотров: 104 | Добавил: varssh | Дата: 19.05.2022

Մայիսի 14-ին Երևանի հ. 45 հիմնական դպրոցի սաները մասնակցեցին Երևանի թիվ 118 դպրոցում կայացած <<Ես բնագետ եմ>> աշակերտական ամենամյա կոնֆերանսին, որն ընթացավ երեք փուլով՝ գլխավոր զեկույցներ, զեկույցներ խմբերում, ուսուցողական-փորձարարական փուլ:

Категория: նորություններ | Просмотров: 117 | Добавил: varssh | Дата: 19.05.2022

Մայիսի 13_ ին Հայաստանի շախմատի ակադեմիայում մեկնարկեց Երևան քաղաքի դպրոցականների շախմատի 16-րդ օլիմպիադայի 2-րդ համայնքային փուլը։ Մրցեցին Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների դպրոցների 22 թիմեր ։ Երևանի հ. 45 հիմնական դպրոցի սաները զբաղեցրին 8_ րդ տեղը(ուսուցիչ՝ Ա. Հայրապետյան)։  

Категория: նորություններ | Просмотров: 93 | Добавил: varssh | Дата: 18.05.2022

Մայիսի 12-ին Երևանի հ. 45 հիմնական դպրոցում տեղի ունեցավ <<Ռուսերեն>> առարկայից միջոցառում <<Գարուն>> խորագրով: Գարունը հյուր եկավ երեխաներին և նրանք գարնան գույներով ներկայացրին բնության զարթոնքը , որն իր գեղեցկությունը սփռել էր ամենուր : Բեմականացման միջոցով ներկայացրին, թե ինչպես են կենդանիները դիմավորում գարունը, ինչպես նաև <<Լացող արքայադուստր>>հեքիաթը : Միջոցառումը հագեցած էր խաղերով և երգերով :Այն շատ հետաքրքիր ու ուսուցանող էր :

Категория: միջոցառումներ | Просмотров: 135 | Добавил: varssh | Дата: 18.05.2022

Մայիսի 1_ ին տեղ ունեցավ

Հայաստանի Շոտոկան կարատեի ազգային

առաջնությունը։ Մրցույթին մասնակցում էին Երևանի հ. 45 հիմնական դպրոցի սաները(մարզիչ՝ Ա. Գրիգորյան) ։ Առաջնությունն անցավ ակտիվ մրցակցային մթնոլորտում, և մեր մարզիկները պարգևատրվեցին պատվոգրերով և մեդալներով։

Նորանոր հաջողություն մեր սաներին։

Категория: նորություններ | Просмотров: 107 | Добавил: varssh | Дата: 13.05.2022

Մայիսի 6-ին Երևանի հ. 45 հիմնական դպրոցում անցկացվեց մասնագիտական կողմնորոշում թեմայով դասընթաց , որը վարեց <<Առաքելություն Հայաստան >> ԲՀԿ-ի սոցալական աշխատողների ղեկավար Ալվինա Մուրադյանը :

Просмотров: 107 | Добавил: varssh | Дата: 13.05.2022

Երևանի հ. 45 հիմնական դպրոցի IV բ դասարանի աշակերտները (դասվար՝ Ռ. Տիգրանյան) այցելեցին Էրեբունու պատմահնագիտական արգելոց-թանգարան:

Категория: նորություններ | Просмотров: 112 | Добавил: varssh | Дата: 13.05.2022

Մայիսի 5-ին Երևանի հ. 45 հիմնական դպրոցի VI բ դասարանի աշակերտները դասղեկ Ա. Մկրտումյանի գլխավորությամբ այցելեցին <<Էդիթ Պրինտ>> հրատարակչություն։

Գրքասերները ծանոթացան գրչության արվեստին, գրքի ստեղծման և ժամանակակից տպագրության ձևերին ու եղանակներին։

Просмотров: 114 | Добавил: varssh | Дата: 13.05.2022

Մայիսի 3-ին տեղի ունեցավ <<Բնագիտական առարկաների շքերթ>> խաղ- վիկտորինա: Վիկտորինային մասնակցում էին VII_VIII դասարանի սովորողները: Տրամաբանական և ինտելեկտուալ հարցերն ընդմիջվեցին երաժշտական համարներով: Վիկտորինայի ժամանակ ակտիվ մասնակցություն ցուցաբերած թիմերը պարգևատրվեցին պատվոգրերով:

Категория: բաց դասեր | Просмотров: 169 | Добавил: varssh | Дата: 13.05.2022

2022 թ. մայիսի 1֊ին 8բ դասարանի սովորողները փոխտնօրեն Ա. Գրիգորյանի, հայոց լեզվի և գրականության ուսուցչուհի Ա. Փարսադանյանի և ծնողների հետ այցելեցին Էջմիածին՝ Խենթի ( Սամսոն Տեր֊Պողոսյան) գերեզմանին։ Սովորողներն այնտեղ վերհիշեցին մեծ վիպասան Րաֆֆու ստեղծագործությունը, ներկայացրին ժամանակաշրջանը, Բայազետի պաշարումը և մեկնաբանեցին Խենթի երազը։

Երեխաները եղան նաև Էջմիածնի Մայր տաճարում, Ջվարթնոցի տաճարում, այցելեցին Ջվարթնոցի թանգարան։

Էքսկուրսիան ուսուցողական էր և բազմաբովանդակ:

Категория: նորություններ | Просмотров: 95 | Добавил: varssh | Дата: 05.05.2022

Մայիսի 2- ին տեղի ունեցավ հանդիպում հ. 45 հիմնական դպրոցի Էկո ակումբի և հ. 68 հիմնական դպրոցի աշակերտների միջև։Էկո ակումբի սաները ներկայացրեցին«էներգաարդունավետություն և էներգախնայողություն» թեմայով զեկուցումներ։ Այնուհետև ծավալվեց քննարկումներ և մտքերի փոխանակում, թե՞ ինչպես պետք է և ինչպե՞ս կարելի է խնայել էլեկտրաէներգիան։ Քննարկումներից հետո սովորողները խաղացին «Մեդիա գիտակ » ուսուցանող խաղը, և ակտիվ սովորողները պարգևատրվեցին պատվոգրերով և գրքերով։

Категория: նորություններ | Просмотров: 110 | Добавил: varssh | Дата: 05.05.2022

Ապրիլի 30-ին Երևանի հ. 45 հինական դպրոցի IX դասարանի աշակերտները մասնակցեցին Եվրասիա վարժարանի կողմից կազմակերպված ն: Ծրագրի նպատակն էր օգնել դպրոցականներին՝ ամրապնդելու հայոց լեզվի և գրականության, մաթեմատիկայի և հայոց պատմության վերաբերյալ գիտելիքները և ձեռք բերված գիտելիքները արագ կիրառելու հմտությունները։ Մրցույթին մասնակցում էին 16 դպրոցի աշակերտներ:

Մեր աշակերտները, հաղթահարելով բոլոր փուլերը, գրավեցին III պատվավոր տեղը և ստացան հավաստագրեր :

Категория: նորություններ | Просмотров: 101 | Добавил: varssh | Дата: 03.05.2022

Ապրիլի 30-ին Երևանի հ. 45 հիմնական դպրոցում անցկացվեց համապետական շաբաթօրյակ:

:

Категория: նորություններ | Просмотров: 110 | Добавил: varssh | Дата: 03.05.2022

ՏՀՏ-ների արդյունավետ կիրառումը 4 գ դասարանում՝ <<Ֆրանսերեն >>առարկայի դասաժամին (ուսուցիչ՝ Ն. Սաքանյան):

Категория: նորություններ | Просмотров: 99 | Добавил: varssh | Дата: 03.05.2022

Տառերը պես-պես

Բացել են հանդես,

Տառերը երգում են,

Տառերը մեր տունն են:

Միացիր դու մեզ

Ու երգիր մեզ հետ,

Մենք քեզ սիրում ենք,

ՀԱՅՈՑ ԱՅԲՈՒԲԵՆ...

Երևանի հ. 45 հիմնական դպրոցի I ա, բ, գ դասարանների աշակերտները մանկան քաղցրալուր ձայնով իրար հաջորդելով արտասանում էին և ներկաներին մի պահ հետ տնում դեպի սեպտեմբերի մեկ, երբ վախվորած դպրոց եկան և սրտի թրթիռով բացեցին «Այբբենարանի » առաջին էջը:

Օրացույցի թերթիկների նման օրերը հաջորդեցին միմյանց և այսօր գրաճանաչ ու բանիմաց այս փոքրիկները բաժանվում են իրենց գրքից` ձոնելով նրանք երախտագիտությամբ լեցուն ուրախ մի տառահանդես:

Категория: միջոցառումներ | Просмотров: 103 | Добавил: varssh | Дата: 29.04.2022

Ապրիլի 22֊ին Երևանի բուսաբանական այգում , Պատանեկության ստեղծագործական կենտրոնի և Երևանի բուսաբանական այգու հետ համատեղ, կազմակերպել էին ցուցահանդեսներ, բանախոսություններ, խաղեր, վարպետության դասեր։ Միջոցառմանը մասնակցում էին Երևանի հ. 45 հիմնական դպրոցի "Էկո"ակումբի սաները։ Մասնակիցները շրջայց կատարեցին Երևանի բուսաբանական այգում Էկոէպիկենտրոնում, հնէաբուսաբանության թանգարանում և արևադարձայի ու մերձարևադարձային ջերմատանը։ Միջոցառման ողջ ընթացքում տիրում էր ուրախ և բարձր տրամադրություն։

Категория: նորություններ | Просмотров: 96 | Добавил: varssh | Дата: 25.04.2022

Ապրիլի 20- ին II բ դասարանի աշակերտները ( դասվար Ա. Սարգսյան) այցելեցին Ավետիք Իսահակյանի տուն- թանգարան։ Երեխաները մեծ հետաքրքրությամբ լսեցին «Արևի մոտ»հեքիաթը և իրենց կարծիքը հայտնեցին հերոսի մասին։ Էքսկուրսիան շատ ուսանելի էր և բովանդակալից:

Категория: նորություններ | Просмотров: 89 | Добавил: varssh | Дата: 25.04.2022

ՏՀՏ-ների արդյունավետ կիրառումը 5 բ դասարանում՝ <<Մայրենի>>առարկայի դասաժամին: Դասը վարում էր տնօրեն՝ Լ. Պարոնյանը:

Категория: նորություններ | Просмотров: 101 | Добавил: varssh | Дата: 25.04.2022

Ապրիլի 20-ին ՀՀ արտաքին գործերի նախարարությունում տեղի ունեցավ Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպությանը Հայաստանի լիիրավ անդամակցության 10-ամյա հոբելյանին նվիրված ընդունելություն, որին ներկա էր Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության գլխավոր քարտուղար Լուիզ Մուշիկիվաբոյի դիվանագիտական և քաղաքական հարցերով հատուկ խորհրդական, դեսպան Դեզիրե Նյարուհիրիրան։ Ընդունելությանը ներկա էին նաև բարձրաստիճան հյուրեր ՀՀ տարբեր նախարարություններից, ԱԺ պատգամավորներ, ՀՀ-ում հավատարմագրված` Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության անդամ երկրների դեսպաններ, հավատարմատարներ, Հայաստանում գործող ֆրանսիական հաստատությունների ղեկավարներ, գիտակրթական ոլորտի բարձրաստիճան ներկայացուցիչներ:

Категория: նորություններ | Просмотров: 105 | Добавил: varssh | Дата: 25.04.2022

Երևանի հ. 45 հիմնական դպրոցում բացվել է ցուցահանդես ,որտեղ ներկայացված է մեր սաների աշխատանքները (ուսուցիչ՝ Ա. Սրվաստյան):

  • Երեխաներն իրենց ձեռք բերած նկարչական գիտելիքները, կարողություններն ու հմտություններն արտահայտել են ներկայացված աշխատանքների միջոցով, որտեղ արտացոլված է հայրենի բնաշխարհի գեղեցկությունն , ազգային արժեքները, սարյանական գունեղ ու պայծառ երանգները

Категория: նորություններ | Просмотров: 119 | Добавил: varssh | Дата: 25.04.2022

Երևանի հ. 45 հիմնական դպրոցում բացվել է ցուցահանդես ,որտեղ ներկայացված է մեր սաների աշխատանքները (ուսուցիչ՝ Ա. Սրվաստյան):

Երեխաներն իրենց ձեռք բերած նկարչական գիտելիքները, կարողություններն ու հմտություններն արտահայտել են ներկայացված աշխատանքների միջոցով, որտեղ արտացոլված է հայրենի բնաշխարհի գեղեցկությունն , ազգային արժեքները, սարյանական գունեղ ու պայծառ երանգները…

Категория: նորություններ | Просмотров: 103 | Добавил: varssh | Дата: 25.04.2022

Տարվա մեջ ուրախալի,

Դու մի հատ ես, ա՜յ Զատիկ,

Քեզ պես անուշ, քաղցր օր,

Չկա, չկա ոչ մի օր...

Категория: նորություններ | Просмотров: 82 | Добавил: varssh | Дата: 18.04.2022

Երևանի հ. 45 հիմնական դպրոցի III ա դասարանի երեխաները (դասվար՝ Ա. Եղիազարյան)այցելեցին <<Էդիթ Պրինտ>> հրատարակչություն: Այցը շատ հետաքրքիր և ուսուցանող էր:

Категория: նորություններ | Просмотров: 104 | Добавил: varssh | Дата: 12.04.2022

Ապրիլի 8-ին Երևանի հ. 45 հիմնական դպրոցի III բ դասարանի աշակերտները (դասվար Գ. Բաղդասարյան) այցելեցին Ավետիք Իսահակյանի տուն-թանգարան: Այցը շատ ուսուցանող և հետաքրքիր էր:

Категория: նորություններ | Просмотров: 98 | Добавил: varssh | Дата: 11.04.2022

Ապրիլի 8-ին <<Երևանի հ. 45 հիմնական դպրոց>> ՊՈԱԿ-ում անցկացվեց <<Աշակերտների և անձնակազմի պաշտպանության կազմակերպումը հակառակորդի հարձակման դեպքում>> թեմայով հատուկ տակտիկական ուսումնավարժություն :

Категория: նորություններ | Просмотров: 106 | Добавил: varssh | Дата: 11.04.2022

Երևանի հ. 45 հիմնական դպրոցում Էրեբունու բաժնի ԱԳ և ԸԲԿԲ ավագ տեսուչ, ոստիկանության մայոր Մարիաննա Ավետիսյանը և նույն բաժանմունքի ավագ տեսուչ ,ոստիկանության կապիտան Շ.Գևորգյանը անցկացրեցին <<Անչափահասների շրջանում թմրամիջոցների և հոգեմետ նյութերի գործածման կանխարգելման, թմրամոլության և թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարելու, արատավոր երևույթի և դրա վնասների մասին >> թեմայով հանդիպում-զրույց աշակերտների հետ :

Категория: նորություններ | Просмотров: 127 | Добавил: varssh | Дата: 11.04.2022

Մարտի 30-ին Ֆրանկոֆոնիայի շրջանակներում կայացավ միջոցառում՝ <<Աշխարհը փոխելու համար>> խորագրով ։ Միջոցառմանը մասնակցում էին VI,VII, VIII դասարանի աշակերտները։ Նրանք ներկայացրեցին մտքեր և կարծիքներ, երգեցին երգեր թեմայի վերաբերյալ : Ողջ միջոցառման ընթացքում աշակերտների ուղերձն էր բոլորին, որ պահպանեն մոլորակը, միմյանց հանդեպ ավելի բարի լինեն, հաճախ ժպտան ու միմյանց ժպիտ պարգևեն, իսկ նրանց բոլորի հավաքական ցանկությունն էր խաղաղության հաստատումը, ռասիզմի, բռնության ու պատերազմների իսպառ բացակայությունը։

Категория: միջոցառումներ | Просмотров: 119 | Добавил: varssh | Дата: 04.04.2022

Ե՛ս եմ հիմա - մի պոետ․ և իմ անունը - Չարենց -

Պիտի վառվի դարերում, պիտի լինի բա՜րձր ու մեծ:

Ես եկել եմ դարերից ու գնում եմ հաղթական

Դեպի դարերը նորից՝ դեպի վառվող Ապագան...

Категория: նորություններ | Просмотров: 112 | Добавил: varssh | Дата: 04.04.2022

Երևանի հ. 45 հիմնական դպրոցի VII ա դասարանը << Գրականություն>> առարկայից անցկացրեց բաց դաս՝ <<Համո Սահյանի բնության և հայրենասիրական երգերը>> թեմայով (ուսուցիչ՝ Ս. Հարությունյան): Երեխաները պատմեցին հուշեր, կարդացին ասույթներ բանաստեղծի մասին: Երևաց Հայստանը՝ քարերից կերտված,չքնաղ բնությամբ: Աշակերտները մեղմ երաժշտության ներքո ասմունքեցին , կատարեցին Սահյանի պատգամը՝ նրան բացակա չդրեցին:

Категория: բաց դասեր | Просмотров: 126 | Добавил: varssh | Дата: 04.04.2022

Հ. 45 հիմնական դպրոցի 2- րդ գ դասարանի աշակերտուհի

Նարե Պողոսյանը մասնակցել է մարտի 27- ին տեղի ունեցած մենթալ թվաբանության ամենամյա միջազգային 6- րդ օլիմպիադային (դասվար` Ա. Բաբասյան) :Այս տարվա մրցույթին մասնակցել են մենթալ թվաբանությամբ զբաղվող 5֊14 տարեկան երեխաներ` Ֆրանսիայից, Միացյալ Նահանգներից, Գերմանիայից, Կանադայից, Իսպանիայից։ Համառ պայքարում մեր հրաշք հայուհին` Նարե Պողոսյանը ,զբաղեցրել է 3- րդ պատվավոր տեղը:

Շնորհավորենք մեր հերոսուհուն` մաղթելով նորանոր հաջողություններ :

Категория: նորություններ | Просмотров: 118 | Добавил: varssh | Дата: 04.04.2022

Այսօր`մարտի 25-ին,8-ա դասարանի աշակերտներն այցելեցին Ավ.Իսահակյանի տուն-թանգարան և մասնակցեցին «Թանգարանը քո ձեռքերում»կրթական ծրագրին:

Ծրագրի ընթացքում երեխաները շրջեցին թանգարանում` փորձելով գտնել քարտերի վրա պատկերված առարկաները:Ծրագրի վերջում ունկնդրեցին Վարպետի բանաստեղծություններից և վերարտադրեցին այն ինտերակտիվ եղանակով:

Категория: նորություններ | Просмотров: 99 | Добавил: varssh | Дата: 04.04.2022

Երևան h. 45 հիմնական դպրոցի IV բ դասարանում ( դասվար ՝ Ռ. Տիգրանյան ) անցկացվեց բաց դաս <<Մայրենի>> առարկայից: Դասի թեման էր << Մեր զարմանահրաշ մոլորակը>>: Երեխաները շատ հետաքրքիր և ուսանելի ճանապարհորդություն կատարեցին և ներկայացրին մեր զարմանահրաշ մոլորակը:

Դասը շատ հետաքրքիր և ուսուցանող էր:

Категория: բաց դասեր | Просмотров: 141 | Добавил: varssh | Дата: 22.03.2022

Մարտի 18-ին Երևանի հ. 45 հիմնական դպրոցո­ւմ անցկացվեց բազկամարտի

միջդասարանային առա­ջնություն (ուսուցիչ՝ Ա. Գրիգորյան)։

Հաղթողները պարգևատրվեցին պատվոգրերով։

Просмотров: 109 | Добавил: varssh | Дата: 22.03.2022

IV Ա դասարանի աշակերտները (դասվար՝ Լ. Այվազյան) մարտի 18-ին այցելեցին Հ. Կարապետյանի անվան Երկրաբանական թանգարան։

Աշակերտները ծանոթացան թանգարանի հնէաբանության, հանքաբանության, ապարաբանության հրաբխականության, օգտակար հանածոների և հանքային ջրերի հարուստ հավաքածուներին։

Աշակերտները մասնակցեցին թանգարանի կրթական ծրագրին՝ պատրաստեցին 3D խճանկարներ՝ 《Քարե ծաղիկներ》խորագրով։

Категория: նորություններ | Просмотров: 110 | Добавил: varssh | Дата: 22.03.2022

Մարտի 18-ին Երևանի h. 45 հիմնական դպրոցի V գ դասարանում (ուսուցիչ՝ Ռ. Հատիմոսյան) անցկացվեց բաց դաս <<Մայրենի >> առարկայից : Դասին ամփոփեցին <<Երգ և տաղ>> բաժինը: Դասի ընթացքում աշակերտները ներկայացրեցին բանաստեղծություններ , կատարեցին տարաբնույթ բառային աշխատանքներ,ցուցադրեցին իրենց նկարները :

Դասը հագեցած էր, բովանդակալից, ուսուցողական և նպատակային:

Категория: բաց դասեր | Просмотров: 125 | Добавил: varssh | Дата: 22.03.2022

IX ա դասարանի սովորող Էլեն Պապիկյանը (ուսուցչուհի՝ Ա. Բաղդասարյան ) , <<Պատմություն>> առարկայից հաղթահարելով առարկայական օլիմպիադայի բոլոր փուլերը՝ դպրոցական , տարածքային և քաղաքային, հանրապետական փուլում արժանացել է գովասանագրի:

Категория: նորություններ | Просмотров: 123 | Добавил: varssh | Дата: 22.03.2022

IV գ դասարանի սովորողները (դասվար՝ Թ. Հակոբան) այցելեցին Ավետիք Իսահակյանի տուն-թանգարան: Երեխաները ծանոթացան գրողի կյանքին ու գործունեությանը, ակտիվ մասնակցեցին թանգարանում իրականացվող կրթական ծրագրին և պատրաստեցին իրենց առաջին գիրքը ՝ <<Արջն ու օձը>> առակի սյուժեի հիման վրա:

Այնուհետև այցելեցին 《Պլանետարիում》և ուսունասիրեցին մոլորակները։

Категория: նորություններ | Просмотров: 127 | Добавил: varssh | Дата: 22.03.2022

IV գ դասարանի սովորողները (դասվար՝ Թ. Հակոբան) այցելեցին Ավետիք Իսահակյանի տուն-թանգարան: Երեխաները ծանոթացան գրողի կյանքին ու գործունեությանը, ակտիվ մասնակցեցին թանգարանում իրականացվող կրթական ծրագրին և պատրաստեցին իրենց առաջին գիրքը ՝ <<Արջն ու օձը>> առակի սյուժեի հիման վրա:

Այնուհետև այցելեցին 《Պլանետարիում》և ուսունասիրեցին մոլորակները։

Категория: նորություններ | Просмотров: 108 | Добавил: varssh | Дата: 22.03.2022

Մաթեմատիկայի միջազգային օրվա կապակցությամբ «Ինովացիոն լուծումների և տեխնոլոգիաների կենտրոնում›› տեղի է ունեցել «ՄԱԹԵՄարդ» արշավի ամփոփիչ միջոցառումը: «ՄԱԹԵՄարդ» արշավի նպատակն է խրախուսել պատանիների ու երիտասարդների, հատկապես աղջիկների մուտքը կրթության և կարիերայի STEM (գիտություն, տեխնոլոգիա, ինժեներություն, մաթեմատիկա) ոլորտ՝ հավատարիմ մնալով Մաթեմատիկայի միջազգային օրվա 2022 թ․ խորագրին՝ «Մաթեմատիկան միավորում է»:

Միջոցառմանը մասնակցում էին Երևանի հ. 45 հիմնական դպրոցի VIII ա դասարանի երեք աշակերտուհի, ովքեր 20 լավագույն լուսանկարների հեղինակներից էին , ստացան լեհ հայտնի գիտնական Մարի Կյուրիի մասին պատմող «Մարի Կյուրի․ լույսի շողը ստվերում» կոմիքսների գիրքը։

 

Категория: նորություններ | Просмотров: 103 | Добавил: varssh | Дата: 22.03.2022

Մարտի 16-ին հ. 45 հիմնական դպրոցում տեղի ունեցավ միջոցառում IX բ դասարանի մասնակցությամբ ` 《Գարեգին Նժդեհ》խորագրով (դասղեկ՝ Ա. Գոգորյան):

Սովորողները ներկայացրին Գարեգին Նժդեհի կյանքն ու գործունեությունը, հնչեցին մեծն հայրենասերի խորիմաստ մտքերը: Միջոցառումը հեգեցած էր, ուսանելի և բովանդակալից:

Категория: միջոցառումներ | Просмотров: 119 | Добавил: varssh | Дата: 22.03.2022

Մուտքի ձև

Որոնել

Օրացույց
«  Ապրիլ 2024  »
ԵրկԵրքՉորՀնգՈւրբՇաբԿիր
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930

Գրառումների պահոց

Կայքի գործընկերները
  • Ստեղծել կայք
  • Ամեն ինչ վեբ մասնագետի համար
  • Ծրագրեր բոլորի համար
  • Զվարճանքների աշխարհ
  • Рунет-ի ամենալավ կայքերը
  • Խոհարարական  բաղադրատոմսեր


  • Copyright MyCorp © 2024