Կայքի մենյու |
|
 |
Բաժնի անվանակարգերը |
|
 |
Մեր հարցումը |
Գնահատեք h.45 հիմնական դպրոցի կայքը
Всего ответов: 328
|
 |
Վիճակագրություն |

Ընդամենը ակտիվ. 1 Հյուրեր. 1 Անդամներ. 0 |
 |
|
 | |  |
| Գլխավոր էջ » Նյութերի արխիվ
Մեկնարկվեց Հ. Թումանյանական օլիմպիադայի առաջին փուլը: Մաղթում ենք հաջողություն մեր սաներին:
  
|
Մասնագիտական կողմնորոշման նպատակով, Երևանի հ. 45 հիմնական դպրոցի IX դասարանի աշակերտներն այցելեցին Երևանի Գրիգորիս բժշկա- հումանիտար քոլեջ:
  
|
Տաղանդների բացահայտման նոր հարթակ. «Կորիզ» համադպրոցական մրցույթ:
Երևանի հ. 45 հիմնական դպրոցի աշակերտները մասնակցեցին «Koreez» մրցույթի սեմինարին:
 
|
«Երևանի հ. 45 հիմնական դպրոց» ՊՈԱԿ-ի հայոց լեզվի և գրականության ուսուցչուհի Ա.Հակոբյանին «ԱՅԲ »դպրոցի կողմից շնորհվել է բացառիկ ուսուցիչ կոչումը՝ մանկավարժական գործունեության և մասնագիտական նվիրումի համար:
|
Մարտի 20_ին II(բ) դասարանը այցելեց գրքերի հրաշալի աշխարհ` Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարան։
Գրադարանավարը կազմակերպեց հետաքրքիր էքսկուրսիա. երեխաները ծանոթացան գործող սրահներին և ձայնադարանին, հեքիաթի սրահում մեծ հետաքրքրությամբ լսեցին 《Խելոքն ու Հիմարը》հեքիաթը, դիտեցին 《Շունն ու կատուն》 մուլտֆիլմը:
Երեխաները ստացան իրենց հուզող բազմաթիվ հարցերի պատասխաններ և վերադարձան կարևոր տեղեկություններով:
  
|
անիմացիայի ստեղծման յուրօրինակ ու կախարդական աշխարհ՝
" Multart+ School"։
Սովորողները մասնակցեցին վարպետաց դասին, ծանոթացան Հայաստանում անիմացիոն մուլտֆիլմերի ստեղծման պատմությանը՝ լսելով այդ մուլտֆիլմերը ստեղծողների մեկնաբանությունները, դիտեցին ու քննարկեցին դրանցից մի քանիսը։
Եվ ամենահետաքրքիրն ու հիշարժանը՝ համատեղ ուժերով ստեղծեցին իրենց անիմացիոն մուլտֆիլմը, որի պատրաստ տարբերակը ժպիտ ու գոհունակություն պարգևեց բոլորին։
Եկե՛ք հյուսենք ջինջ ծիածան՝
Մանկությունը մեր ոսկեծամ,
Որի գրկում՝ բարի ու լավ,
Չքանում են չարիք ու դավ։
Արեգակն է պայծառ շողում
Մանուկների մոլորակում։
   
|
Մարտի 10-ին Երևանի հ. 194 դպրոցում կայացավ սպորտային պարգևատրում, որտեղ Երևանի հ. 45 հիմնական դպրոցը պարգևատրվեց մրցանակներով և պատվոգրերով ՝ սպորտային խաղերում I տեղ զբաղեցնելու համար: 
|
Մասնագիտական կողմնորոշման նպատակով, Երևանի հ. 45 հիմնական դպրոցի IX դասարանի աշակերտներն այցելեցին Հայկական բժշկական ինստիտուտ և բժշկական ակադեմիա:
  
|
Ընթերցանությունը մտքի
համար նույնն է, ինչ
ֆիզիկական վարժությունը՝ մարմնի։
Կարլեյլ
Մարտի առաջին տասնօրյակում անցկացվեց ընթերցանության տեխնիկայի ստուգում II դասարաններում։
  
|
Մարտի 3-ին Երևանի հ. 45 հիմնական դպրոցի III ա դասարանում (դասվար՝ Ն. Բաղդասարյան)անցկացվեց բաց դաս <<Մայրենի>> առարկայից, թեման՝ <<Մեր Անդրանիկը>>:
Դասի ընթացքում երեխաները ներկայացրին Զորավար Անդրանիկի կյանքն ու գործունեությունը և նաև խոսեցին հայ ազգային հերոսների կատարած սխրանքների մասին:
Դասը շատ հետաքրքիր և ուսուցանող էր:
 
|
Մարտի 1-ին Երևանի հ. 45 հիմնական դպրոցի VIII ա դասարանում (ուսուցչուհի՝ Տ. Հովհաննիսյան) անցկացվեց բաց դաս «Քիմիա» առարկայից, թեման՝ «Լուծույթներ, ջուր»: ։Դասի ընթացքում աշակերտները ներկայացրին ջրի քիմիական,ֆիզիկական հատկությունները,ջրի մոլեկուլի կառուցվածքը և այլ հետաքրքիր փաստեր ջրի մասին։Կատարվեց նաև երկու քիմիական փորձ՝ ջրի և մետաղների փոխազդեցություն։Դասի նպատակներից էր երիտասարդ սերնդին ավելի ուշադիր ու սրտացավ դարձնել շրջակա միջավայրին վերաբերող խնդիրներին՝ մասնավորապես կարևորելով խմելու ջրի պահպանումն ու նրա արդյունավետ օգտագործումը։
Դասը շատ հետաքրքիր և ուսուցանող էր:  
|
Մարտի 1- ին Երևանի հ. 45 հիմնական դպրոցում անցկացվեց ՔՊ օրվան նվիրված ուսումնական վարժանք 《Օդային տագնապ》թեմայով։
  
|
Հեքիաթները անդունդներ են` խորը, անծայր, անվերջ, հարուստ ու շքեղ աշխարհ: Հեքիաթը ամենաբարձր ստեղծագործությունն է, նույնիսկ հանճարները հեքիաթներ չեն կարողանում ստեղծել, բայց հեքիաթների են ձգտում:
Հովհաննես Թումանյան
Փետրվարի 28-ին IIբ դասարանում (դասվար՝ Ս. Բաղդասարյան)տեղի ունեցավ բաց դաս` նվիրված Հ. Թումանյանի ծննդյան 154 -ամյակին։
Դասի թեման էր Մեծ մանկագրի 《Պոչատ աղվեսը》հեքիաթը։
Աշակերտները ներկայացրեցին հեքիաթների նշանակությունը և դերը մեր կյանքում։
Դասը հագեցած էր թումանյանական շնչով, նրա հեքիաթների հիման վրա գրված երգերով խաղային տեխնոլոգիաներով և դերային խաղով։
Դասին կիրառվեցին բազմաթիվ ինտերակտիվ մեթոդներ` 《Բլումի երիցուկ》, 《Կառուսել》 և այլն։
Դասն ուսանելի էր և հետաքրքիր։
     
|
Փետրվարի 25-ին II գ դասարանի աշակերտները(դասվար`Լ.Մանուկյան) այցելեցին Պլանետարիում և ծանոթացան զարմանահրաշ աստղերին,տիեզերքի գաղտնիքներին։
|
Փետրվարի 25-ին II գ դասարանի աշակերտները(դասվար`Լ.Մանուկյան) այցելեցին Պլանետարիում և ծանոթացան զարմանահրաշ աստղերին,տիեզերքի գաղտնիքներին։
|
Փետրվարի 25-ին Երևանի հ. 45 հիմնական դպրոցի II ա դասարանի աշակերտները (դասվար՝ Ս. Մարտիրոսյան) այցելեցին Երևանի Հ. Թումանյանի անվան տիկնիկային թատրոն և դիտեցին <<Ոզնու մուշտակ>> ներկայացումը: 
|
Երևանի հ. 45 հիմնական դպրոցի VI բ դասարանի աշակերտները Գ. Բաղրամյանի ուղեկցությամբ այցելեցին Հայաստանի ազգային պատկերասրահ և մասնակցեցին պատկերասրահում կազմակերպվող կրթական ծրագրերին : 
|
Երևանի հ. 45 հիմնական դպրոցի VI բ դասարանի աշակերտները Գ. Բաղրամյանի ուղեկցությամբ այցելեցին Հայաստանի ազգային պատկերասրահ և մասնակցեցին պատկերասրահում կազմակերպվող կրթական ծրագրերին : 
|
Գիրք նվիրելու օրվան ընդառաջ I բ դասարանի սովորողները ճանաչողական այց կատարեցին Խնկո Ապոր ազգային մանկական գրադարան(դասվար՝ Ռ. Տիգրանյան) ։
 
|
«Կա Մեծարենց,կա Տերյան, և բազում պոետներ կան,
Բայց Թումանյանն է անհաս Արարատը մեր նոր քերթության…»
IV գ դասարան (դասվար ՝ Ն. Ավետիսյան)
   
|
Առեղծվածային ու հիշարժան էր գրքի նվիրատվության օրն I ա դասարանի սովորողների համար։ I ա դասարանի սովորողները, դասվար Լ. Այվազյանի գլխավորությամբ, իրենց համատեղ առաջին գրքի նվիրատվության օրը նշեցին Հայաստանի ազգային պատկերասրահում։
Սովորողները մասնակցեցին 《Զարդանախշեր, հեքիաթ》կրթական ծրագրին, ապա կազմակերպեցին ինքնատիպ ու հետաքրքիր գրքերի նվիրատվություն՝ խոստանալով հստակ քայլերով առաջ ընթանալ գրքերի զարմանահրաշ աշխարհում.
Գրքե՛ր, դարձե՛ք մեր ընկերը,
Փոխանցե՛ք մեզ ձեր մտքերը,
Որ գրքերից առնենք թևեր,
Հպարտ քայլենք միշտ դեպի վեր։
Լ. Այվազյան
  
|
Գրքերի զարմանահրաշ աշխարհը բացահայտելու նպատակով, գրքի տոնին ընդառաջ lVգ դասարանի սովորողները, դասվար Ն. Ավետիսյանի ուղեկցությամբ այցելեցին Հայաստանի ազգային պատկերասրահ: Սովորողներն ակտիվ մասնակցեցին թանգարանում իրականացվող կրթական ծրագրին՝ <<Գրքարվեստ>>-ին: Այս ծրագրի շրջանակներում երեխաները հարստացրեցին իրենց գիտելիքների պաշարը և մեծ ոգևորությամբ պատրաստեցին
գրքեր: Էքսկուրսիայի վերջում սովորողները եկան այն եզրակացության, որ, իսկապես, գրքերը լուսավորում են հոգին, վեհացնում և ամրապնդում են մարդուն, նրա մեջ արթնացնում լավագույն ձգտումները, սրում նրա միտքը և մեղմացնում սիրտը: Էքսկուրսիան հետաքրքիր էր, ճանաչողական և ուսուցողական:
  
|
《Կյանքը պետք է լցված լինի գրքերով, որոնք լի են կյանքով》 ։ Մարկով
IIա դասարան( դասվար՝ Ս. Մարտիրոսյան)
  《Կյանքը պետք է լցված լինի գրքերով, որոնք լի են կյանքով》 ։ Մարկով
IIա դասարան( դասվար՝ Ս. Մարտիրոսյան)
|
《Գիրքը մարդակային հոգու ամենամաքուր էուրթյունն է》։Կարլեյլ
II բ դասարան (դասվար՝ Ս. Բաղդասարյան)
   
|
Փետրվարի 16-ին Երևանի հ. 45 հիմնական դպրոցում անցկացվեց տղաների վոլեյբոլի առաջնություն: Մեր թիմը հաջող մեկնարկեց և գրավեց III տեղը:  
|
Փետրվարի 16-ին VII բ դասարանում (ուսուցչուհի՝ Ա. Մկրտումյան ) անցկացվեց բաց դաս <<Ֆիզիկա >>առարկայից, թեման՝ <<Աշխատանք և հզորություն >> :
 
|
Փետրվարի 14-ին Երևանի հ. 47 միջնակարգ դպրոցում անցկացվեց վոլեյբոլի տղաների համայնքային առաջնություն: Երևանի հ. 45 հիմնական դպրոցի թիմը հաջող մեկնարկեց և գրավեց III տեղը: 
|
Փետրվարի 10-ին Երևանի հ. 160 հիմնական դպրոցում անցկացվեց սեղանի թենիսի առաջնություն : Մրցաշարի հաղթող ճանաչվեց Երևանի հ. 45 հիմնական դպրոցի թիմը: 
|
Փետրվարի 9-ին Երևանի հ. 45 հիմնական դպրոցում անցկացվեց բազկամարտի համայնքայի առաջնություն (ուսուցիչ՝ Ա. Գրիգորյան) : Ճանաչվեց հաղթող Երևանի հ. 45 հիմնական դպրոցի հավաքականը : Շնորհավորում ենք և մաղթում նորանոր հաջողություններ : 
|
Փետրվարի 7-ին Երևանի հ. 45 հիմնական դպրոցի մարզադահլիճում անցկացվեց վոլեյբոլի աղջիկների առաջնությունը: 
|
Հունվարի 18-ին Երևանի հ. 45 հիմնական դպրոցի VII ա դասարանում անցկացվեց բաց դաս " Ֆրանսերեն" առարկայից (ուսուցչուհի՝ Մ. Գալստյան)։ Դասի թեման "Les vêtements"։
Երեխաները ներկայացրին դասը, վերլուծեցին, խոնարհեցին բայերը imparfait, futur simple, plus que parfait ժամանակաձևերով և ներկայացրին տարբեր ազգերի հագուստները։
Դասը շատ հետաքրքիր և ուսանելի էր և հագեցած ուսուցման նոր մեթոդներով ու հնարներով:  
|
Դեկտեմբերի 16-ին հ. 45 հիմնական դպրոցում անցկացվեց բաց դաս <<Գրականություն>> առարկայից՝ Նար -Դոսի << Ես և նա >>պատմվածքը թեմայով (ուսուցչուհի՝ Ս. Հարությունյան):Սովորողները հետաքրքրությամբ պատմեցին ջութակի մեծ վարպետ Ստրադիվարիուսի, Ն. Պագանինիի, աշխարհի ամենաքնքուշ երաժշտական գործիքի ՝ հրաշալի ջութակի մասին; Այնուհետև ջութակի մոգական հնչյունների ներքո ասմունքեցին: Դիտեցին տեսաֆիլմ՝ կենսագրությունը պատմող, մեկնաբանեցին գրական ծածկանունը, որը կապված է նարդոս ծաղկի հետ: Ներկայացրին հերոսների ճակատագրերը, նրանց սիրո պատմությունը: Սիրո թեման միշտ էլ արդիական է եղել, ալեկոծել հոգիներ, մեկնաբանվել յուրովի :
Դասն ուներ դաստիարակչական մեծ նշանակություն, քանի որ սովորողները հասկացան, որ երբեք չպետք է ծնկել կյանքի դժվարություններին հանդիպելիս, պետք է հաղթահարել բոլոր խոչընդոտները , քանի որ հաղթում են միայն ուժեղները, կյանքը անվերջանալի պայքար է…  
|
Երևանի Մ․ Մեծարենցի անվան թիվ 146 հիմնական դպրոցում դեկտեմբերի 16-ին տեղի ունեցավ «Երևան էկոհամայնք» խորագրով միջոցառում Եվրոպական միության ծրագրի կողմից համաֆինանսավորվող էկո-ակումբների մասնակցությամբ: Միջոցառմանը մասնակցության հրավեր էր ստացել հ. 45 դպրոցը։ Միջոցառումը յուրօրինակ ցուցահանդես - հաշվետվությունն էր էկո-ակումբների կողմից կատարված աշխատանքի։
<< Երևան, Վարշավա, Տիրանա մայրաքաղաքների համագործակցությունը վտանգավոր թափոնների կառավարման ընդհանուր մարտահրավերների շուրջ>> ծրագրի ղեկավար Ռոբերտ Գիրեյկոն ներկայացրեց Էկո-ակումբների դերը նորարարական էկոհամայնքի ձևավորման գործում։
   
|
  Երևանի հ. 45 հիմնական դպրոցում անցկացվեց մանրադիտակային քանդակների(միկրոմինիատյուրա) ու փորագրությունների վարպետ Էդուարդ Տեր-Ղազարյանի շրջող ցուցահանդեսը։
Աշակերտները նախ դիտեցին վարպետի մասին պատմող տեսանյութը, այնուհետև մանրադիտակների միջոցով ուսումնասիրեցին ասեղների անցքերում արված բացառիկ քանդակները (միկրոմինիատյուրա) ու փորագրությունները:
|
Դեկտեմբերի 14 - ին հ. 45 հիմնական դպրոցի սաները (մարզիչ՝ Ա. Գրիգորյան) մասնակցեցի կարատեի ակումբային առաջնությանը և զբաղեցրին պատվավոր տեղեր։
Շնորհավորում ենք և մաղթում նորանոր հաջողություններ :
 
|
Դեկտեմբերի 14-ին կայացավ Երևանի հ. 45 և հ. 17 հիմնական դպրոցների վոլեյբոլի տղաների ընկերական թիմերի հանդիպումը: Պայքարում հաղթեց հ. 45 հիմնական դպրոցի թիմը:  
|
ISSD - Innovative Solutions for Sustainable Development of Communities կազմակերպությունը Երևանի քաղաքապետարանի հետ ամփոփեցին «Աշխարհն առանց թափոնների» մրցույթը: 
|
Երևանի հ. 45 հիմնական դպրոցը մասնակցելով ISSD - Innovative Solutions for Sustainable Development of Communities կազմակերպության և Երևանի քաղաքապետարանի կողմից հայտարարված մրցույթին:Արդեն երեք ամիս շարունակ միահամուռ ուժերով հավաքում, տեսակավորում և վերամշակման է հանձնում ահռելի մեծ քանակությամբ պլաստիկ և թղթի թափոն:
Մեր աշակերտները գիտակցեցին , որ իրենց ջանքերի շնորհիվ մեծ քանակությամբ թափոն չհայտնվեց աղբանոցներում որպես աղբ, այլ ուղարկվեց վերամշակման և վերածվեց նոր ապրանքների :
Շնորհակալություն ենք հայտնում թափոնի հավաքագրմանը ամենաակտիվը մասնակցած դասարաններին և ուսուցիչներին և անհամբեր սպասում ենք մրցույթի արդյունքներին։
 
|
Մեծագույն գանձը՝ լավ
գրադարանն է։
I Ա դասարանի սովորողները, դասվար Լ. Այվազյանի
գլխավորությամբ, այցելեցին Շառլ Ազնավուրի անվան գրադարան։
Նրանք դիտեցին ու քննարկեցին 《Ընկերասեր ոզնին》տիկնիկային ներկայացումը, 《Վիշապագորգ》հայկական մուլտֆիլմը և ,իհարկե, եղան գրադարանի մանկական բաժնում։
Ջերմ ու հետաքրքիր մթնոլորտում սովորողները գիտակցեցին գրքի և կարդալու կարևորությունը՝ խոստանալով դառնալ գրադարանի ապագա ընթերցողներ։
 
|
V ա դասարան (դասղեկ՝ Ա. Բաղդասարյան) 
|
V ա դասարանի աշակերտ Ռաֆայել Գրիգորյանը ճանաչվել է <<Տարվա լավագույն մարզիկ>> ( դասղեկ՝ Ա. Բաղդասարյան):
Ռաֆայելը 10 տարեկան է, արդեն 6 տարի զբաղվում է Քիք բոքսինգ սպորտաձևով: Նա մասնակցել է 50 Հայաստանյան և միջազգային մենամարտերի, որից բոլորն էլ պսակվել է հաղթանակով : Նրա մարզիչն է Հայաստանի վաստակավոր մարզիչ Արթուր Արշակյանը: 
|
| |
 | |  |
|
Մուտքի ձև |
|
 |
Որոնել |
|
 |
Օրացույց |
|
 |
Գրառումների պահոց |
|
 |
|