Գլխավոր էջ
 
Երևանի հ.45 հիմնական դպրոց Երեքշաբթի, 19.10.2021, 03:11



Ողջույն Гость | RSS
Գլխավոր էջ
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
տեղեկություններ դպրոցի մասին [1]
տնoրինություն [4]
ուսուցչական կազմ [5]
աշակերտական կոմիտե [2]
նորություններ [174]
միջոցառումներ [110]
բաց դասեր [100]

Մեր հարցումը
Գնահատեք h.45 հիմնական դպրոցի կայքը
Всего ответов: 322

Վիճակագրություն

Ընդամենը ակտիվ. 1
Հյուրեր. 1
Անդամներ. 0

Գլխավոր էջ » 2021 » Մայիս » 08

VI գ դասարանը( դասղեկ Մ. Գալստյան) այցելեց Մատենադարան։ Ուսուցանող էքսկուրսիայից երեխաները վերադարձան մեծ տպավորությամբ։

 

Категория: նորություններ | Просмотров: 18 | Добавил: varssh | Дата: 08.05.2021

VI գ դասարանը (դասղեկ՝ Մ. Գալստյան) այցելեց Էջմիածնի «Մաչանենց տան»:

 

Просмотров: 20 | Добавил: varssh | Дата: 08.05.2021

Ապրիլի 30-ին հ. 45 հիմնական դպրոցի VI ա դասարանի սովորողները (դասղեկ ՝ Ս. Հարությունյան) այցելեցին ‹‹ Էրեբունի›› թանգարանին կից արհեստական - ուսումնական պեղավայր՝ հնագիտական պեղումներ իրականացնելու: Պեղումների ընթացքում նրանք հայտնաբերեցին կավե ամանների բեկորներ, իրեր:

Категория: նորություններ | Просмотров: 16 | Добавил: varssh | Дата: 08.05.2021

Մայիսի 5_ ին ‹‹Բաց դաս›› ծրագրի շրջանակում խորհրդարան այցելեցին Երևանի հ. 45 հիմնական դպրոցի ուսուցիչները և IX դասարանի սաները։ Հանդիպեցին ԱԺ ‹‹Իմ քայլ›› խմբակցության պատգամավորներ Արման Եղոյանի և Մարիամ Կարապետյանի հետ և քննարկեցին մի շարք հարցեր ։ Մարիամ Կարապետյանը ներկայացրեց ԱԺ կառուցվածքը և Հայաստանի Հանրապետության կառավարման համակարգը ։ Արամ Եղոյանը պատասխանելով երկրի տնտեսական զարգացմանը վերաբերող հարցերին, նշեց, որ ճիշտ կառավարման դեպքում Հայաստանն ավելի արագ կզարգանա: Կարևորեց երկրի ապագայի գործում երիտասարդների դերը և հորդորեց լավ սովորել` դառնալով լավ մասնագետներ: Երեխաներն այցելեցին նաև ԱԺ թանգարան և գրադարան: Այցը շատ հետաքրքիր և բովանդակալից էր:

 

Категория: նորություններ | Просмотров: 16 | Добавил: varssh | Дата: 08.05.2021

Մայիսի 3-ին սեյսմիկ պաշտպանության միջոցառումների շրջանակում հ. 45 հիմնական դպրոցում իրականացվեց սեյսմապաշտպանության վարքականոնների ուսուցման կազմակերպում և տարհանման սեմինար և նախավարժանք:

Просмотров: 16 | Добавил: varssh | Дата: 08.05.2021

2020 թվականի դեկտեմբերին Պրահայում կայացավ երաժիշտ կատարողների և ստեղծագործողների միջազգային «GRAND ONLINE EUROFEST 2020» փառատոնը, որին մասնակցություն ունեցան Տ.Չուխաջյանի անվան երաժշտական դպրոցի սաներ Հայկ Բարոյանն ու Նանե Վաթյանը, ովքեր հանդիսանում են հ․45 հիմնական դպրոցի 3-րդ ա դասարանի աշակերտներ։

Համավարակի պատճառով մրցույթն իրականացվեց առցանց՝ ներգրավելով երաժիշտ-կատարողներ աշխարհի մի շարք երկրներից։ Այս բարդ մրցակցությունը մեր երեխաները հաղթահարեցին պատվով՝գրավելով մրցանակային տեղեր.

Նանե Վաթյան՝ 3րդ կարգի դափնեկիր,

Հայկ Բարոյան՝1-ին կարգի դափնեկիր։

Թո՛ղ մրցույթները շարունակական լինեն, իսկ մեր երեխաները տոնեն իրենց հաղթանակները։

Просмотров: 16 | Добавил: varssh | Дата: 08.05.2021

Ապրիլի 30_ ին հ. 45 հիմնական դպրոցի IV բ դասարանում (դասղեկ՝ Վ. Հովհաննիսյան) տեղի ունեցավ բաց դաս ‹‹Մայրենի›› առարկայից, դասի թեման Ղ. Աղայանի ‹‹Անահիտ›› հեքիաթ էր : Աշակերտները քննարկեցին և վերլուծեցին հեքիաթը, անդրադարձան հին հայկական արհեստներին, բացատրեցին նրանց անհրաժեշտությունը և կարևորությունը: Ներկայացրեցին հեքիաթի խորհուրդն ու ուսուցողական նշանակությունն և եկան այն եզրահանգման , որ ինչպես Ղ. Աղայանն է ասել. «Արհեստը մի այնպիսի բան է, որ ամենայն մարդ պիտի գիտենա, թե ծառա լինի, թե տեր, թե թագավոր և թե իշխան»: Նաև ներկայացրեցին ‹‹Անահիտ›› հեքիաթից մի դրվագ և խմբային աշխատանքով ցույց տվեցին իրենց լեզվական գիտելիքները:

Դասը հետաքրքիր էր և ուսուցանող :

Просмотров: 13 | Добавил: varssh | Дата: 08.05.2021

Մայիսի 3-10 -ը իրականացվում է ճանապարհային անվտանգության առցանց դասընթաց(վեբինար), որին մասնակցում են հ. 45 հիմնական դպրոցի սաները։ Վեբինարը պատրաստված է Ճանապարհային անվտանգության հաղորդակցական ազգային արշավի շրջանակներում, և հիմնված է Մեծ Բրիտանիայի «Անվտանգ և կայուն տրանսպորտի Արևելյան դաշինքի» (EASST) կրթական փաթեթի վրա։

Վեբինարի նպատակն է բարձրացնել ճանապարհից ճիշտ օգտվելու վարքագծի վերաբերյալ իրազեկվածության մակարդակը երեխաների մոտ։

Մեր աշակերտները մեծ հետաքրքրությամբ շարունակում են մասնակցել ճանապարհային անվտանգության վեբինարին և ստանում հավաստագրեր։

Категория: նորություններ | Просмотров: 12 | Добавил: varssh | Дата: 08.05.2021

Ապրիլի 25-ին հ. 45 հիմնական դպրոցի VI ա դասարանը (դասղեկ՝ Ս. Հարությունյան) այցելեց Պլանետարիում : Երեխաները, պարկերի վրա պառկած,նայեցին երկնքին ՝ վայելելով աստղազարդ երկնքի գեղեցկությունը: Ցուցադրվեցին ֆիլմեր տիեզերքի ծագման, աստղերի և մոլորոկների ձևավորման մասին:

Категория: նորություններ | Просмотров: 16 | Добавил: varssh | Дата: 08.05.2021

Սույն թվականի ապրիլի 22-ը հագեցած էր հ.45 հիմնական դպրոցի 7-գ դասարանի սովորողների համար,քանի որ դասղեկ Արմինե Սահակյանի ղեկավարությամբ այցելեցին Կարմիր բլուր հնավայր:Այստեղ երեխաները ծանոթացան Կարմիր բլուրի պատմությանը և մասնակցեցին նետաձգության վարպետաց դասին:Էքսկուրսիան բավականին հետաքրքիր էր և ուսուցանող:

Категория: նորություններ | Просмотров: 15 | Добавил: varssh | Дата: 08.05.2021

III 《Ա》դասարանի սովորողները, դասվար Լ. Այվազյանի ղեկավարությամբ, այցելեցին Ավետիք Իսահակյանի տուն֊թանգարան և Կ. Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոն՝ կրկեսային ներկայացում դիտելու։

Այցերն ուսանելի էին տեղեկատվական և զարգացնող։

Категория: նորություններ | Просмотров: 12 | Добавил: varssh | Дата: 08.05.2021

Ապրիլի 23֊ին 5ա դասարանի սովորողները դասղեկ Ա. Փարսադանյանի հետ այցելեցին <<Էրեբունի>> պատմահնագիտական արգելոց֊ թանգարան։ Այնտեղ երեխաները ծանոթացան Ուրարտուի պատմությանը, սեպագրերին, մշակույթին։ Թանգարանին կից բացված արհեստական֊ուսումնական պեղավայրում կատարեցին պեղումներ, որտեղից գտան սափորներ, խեցու մնացորդներ, մետաղյա իրեր և այլ առարկաներ։ Էքսկուրսիան հետաքրքիր էր, ուսուցանող և բովանդակալից։

Категория: նորություններ | Просмотров: 15 | Добавил: varssh | Дата: 08.05.2021

Մուտքի ձև

Որոնել

Օրացույց
«  Մայիս 2021  »
ԵրկԵրքՉորՀնգՈւրբՇաբԿիր
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31

Գրառումների պահոց

Կայքի գործընկերները
  • Ստեղծել կայք
  • Ամեն ինչ վեբ մասնագետի համար
  • Ծրագրեր բոլորի համար
  • Զվարճանքների աշխարհ
  • Рунет-ի ամենալավ կայքերը
  • Խոհարարական  բաղադրատոմսեր


  • Copyright MyCorp © 2021