Գլխավոր էջ
 
Երևանի հ.45 հիմնական դպրոց ՈՒրբաթ, 26.04.2024, 23:01



Ողջույն Гость | RSS
Գլխավոր էջ
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
տեղեկություններ դպրոցի մասին [1]
տնoրինություն [4]
ուսուցչական կազմ [4]
աշակերտական կոմիտե [2]
նորություններ [490]
միջոցառումներ [136]
բաց դասեր [145]

Մեր հարցումը
Գնահատեք h.45 հիմնական դպրոցի կայքը
Всего ответов: 329

Վիճակագրություն

Ընդամենը ակտիվ. 3
Հյուրեր. 3
Անդամներ. 0

Գլխավոր էջ » 2021 » Մայիս » 05

Ապրիլի 16-ին VIII ա դասարանի երեխաները այցելեցին Կոմիտասի թանգարան: Այնտեղ երեխաները ներկայացրեցին Կոնիտասի կյանքի ու գործունեության տարբեր ոլորտները , նրա բազմակողմանի երաժշտական ժառանգությունը: Կոմիտասի հոգեթով երաժշտության ներքո երեխաները շրջեցին սրահներով , արտասանեցին Պ. Սևակի <<Անլռելի զանգակատուն>> պոեմից:

Категория: նորություններ | Просмотров: 159 | Добавил: varssh | Дата: 05.05.2021

Ապրիլի 19-ին հ. 45 հիմնական դպրոցի VII դասարանի աշակերտների համար ‹‹Հայոց եկեղեցու պատմություն›› առարկայից դասախոսություն կարդաց Քրիստոնեական Դաստիարակության Կենտրոնի (ՔԴԿ) Երևան քաղաքի պատասխանատու Քրիստինե Ղազարյանը, թեման՝ << Տիեզերաժողովներ>> և Հայ Առաքելական Եկեղեցու <<Հավատո հանգանակը>>: Ներկաները մեծ ուշադրությամբ լսեցին Քրիստինե Ղազարյան բովանդակալից դասախոսությունը ` նրան ուղղելով իրենց հուզող բազմաթիվ հարցեր: Դասախոսությունն ուսուցանող էր և հետաքրքիր:

Категория: նորություններ | Просмотров: 148 | Добавил: varssh | Дата: 05.05.2021

Ապրիլի 17_ ին IV բ դասարանի աշակերտները (դասղեկ՝ Վ. Հովհաննիսյան) այցելեցին Էրեբունի պատմահնագիտական արգելոց-թանգարան։ Աշակերտները ծանոթացան թանգարանի ցուցադրությունը ներկայացվող Ուրարտուի պատմությանը, ճարտարապետությանը , կերպարվեստին , որմնանկարչությանը, խեցեգործությանը և այլ բնագավառներում պետության առաջընթացի մասին վկայող նյութեղեն ապացույցներին: Էքսկուրսիայի ընթացքում երեխաները կատարեցին պեղումներ և իրենց գտած գտածոները խնամքով հանձնեցին թանգարանի աշխատակիցներին:

Просмотров: 138 | Добавил: varssh | Дата: 05.05.2021

Ապրիլի 16_ ին IV ա դասարանի աշակերտները (դասվար Ս. Բաղդասարյան )այցելեցին Էրեբունի պատմահնագիտական արգելոց-թանգարան։ Աշակերտները ծանոթացան

թանգարանի մշտական ցուցադրությունը ներկայացնող Ուրարտուի պատմությանը, զարգացած տնտեսությանը, ճարտարապետությանն ու կերպարվեստին, ոռոգման և ամրաշինական համակարգերին, որմնանկարչությանը, խեցեգործությանը և այլ բնագավառներում պետության առաջընթացի մասին վկայող նյութեղեն ապացույցներին։

Էքսկուրսիայի ընթացքում երեխաները կատարեցին պեղումներ, մասնակցեցին վիկտորինայի։

Էքսկուրսիան հետաքրքիր էր ու բովանդակալի:

Категория: նորություններ | Просмотров: 154 | Добавил: varssh | Дата: 05.05.2021

Ապրիլի 13-ին կերպարվեստի և տեխնոլոգիայի ուսուցչուհի Ա. Սրվաստյանը 5ա դասարանում <<Կերպարվեստ>> առարկայից անցկացրեց ինտեգրման մեթոդով բաց դաս հ. լեզվի և գրականության ուսուցչուհի Ա. Փարսադանյանի հետ <<Գարունը արվեստում>> թեմայով։

Սովորողները խոսեցին արվեստի տեսակների, ինչպես նաև գարնան գեղեցկության ու նրա արթնացրած զգացողությունների մասին։Ցուցադրեցին իրենց նկարած գունեղ ու գեղեցիկ աշխատանքները։ Ընկ. Սրվաստյանը ներկայացրեց Մհեր Աբեղյանի, Մարտիրոս Սարյանի, Մինաս Ավետիսյանի, հայ մեծ բնանկարիչ Գ. Բաշինջաղյանի և այլազգի հայտնի նկարիչների մասին տեղեկություններ` ցուցադրելով նրանց աշխատանքները։ Սովորողները գարնան մասին բանաստեղծություններ արտասանեցին, կարդացին շարադրություններ <<Զրույց գարնան հետ>> թեմայով, գարունը ներկայացրին կնոջ և աղջկա պատկերով։

Դասի ընթացքում հնչում էին Չայկովսկու <<Ծաղիկների պարը>>, Վիվալդիի <<Գարուն>> և Շոպենի <<Գարնանային վալս>> ստեղծագործությունները։ Գեղեցիկ երաժշտության ներքո սովորողները նկարեցին գարնանային կոմպոզիցիաներ և մեկը մյուսին շարունակելով` ավարտեցին ուսուցչուհու հարձնարարած նկարը` ստանալով ծառի ծաղկած ճյուղ։

Դասը հետաքրքիր էր, բազմաբովանդակ և ուսուցանող։

Категория: բաց դասեր | Просмотров: 232 | Добавил: varssh | Дата: 05.05.2021

Ապրիլի 8-ին V բ դասարանը( դասղեկ Ա. Մկրտումյան) այցելեց Մատենադարան։ Ուսուցանող էքսկուրսիայից երեխաները վերադարձան մեծ տպավորությամբ։

Категория: նորություններ | Просмотров: 154 | Добавил: varssh | Дата: 05.05.2021

Ապրիլի 8-ին ռուսաց լեզվի ուսուցչուհի Սեդա Գասպարյանը 5ա դասարանում անցկացրեց բաց դաս <<Բալենու ճյուղ>> թեմայով։

Դասի ընթացքում սովորողներն ակտիվ պատասխանում էին ուսուցչուհու հարցերին, ռուսերենով ազատ արտահայտում իրենց մտքերը։ Ուսուցչուհին դասի ընթացքում կիրառում էր տարբեր մեթոդներ։ Սովորողները կազմեցին Վենի դիագրամ, բացատրեցին <<բարություն>> բառը և այդ բառի շուրջ կազմեցին բառախումբ, հիշեցին հեքիաթներ բարության մասին, կարողացան հետևություններ անել։ Դասին օգտագործեցին դիդակտիկ նյութեր։ Դասը չափազանց հետաքրքիր էր, բովանդակալից, ուսուցանող և դաստիարակող։

Категория: բաց դասեր | Просмотров: 198 | Добавил: varssh | Дата: 05.05.2021

Պահպանել բնությունը նշանակում է պահպանել հայրենիք:

Մ. Պրիշվին

Երևանի հ. 45 հիմնական դպրոցի V բ դասարանում ‹‹Բնագիտություն ›› առարկայից անցկացվեց բաց դաս ՝ ‹‹ Ջրոլորտ›› թեմայով (ուսուցչուհի՝ Ա. Մկրտումյան):

Ամփոփիչ դասի նպատակն էր զարգացնել սովորողների ճանաչողական հետաքրքրասիրությունը, տրամաբանական մտածողությունը, սերմանել էկոլոգիական մշակույթի տարրեր, արթնացնել բնությունը խնայելու , պահպանելու ցանկություն:Դասը հետաքրքիր էր , բովանդակալից ու ուսուցանող:

Категория: բաց դասեր | Просмотров: 188 | Добавил: varssh | Дата: 05.05.2021

Մուտքի ձև

Որոնել

Օրացույց
«  Մայիս 2021  »
ԵրկԵրքՉորՀնգՈւրբՇաբԿիր
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31

Գրառումների պահոց

Կայքի գործընկերները
  • Ստեղծել կայք
  • Ամեն ինչ վեբ մասնագետի համար
  • Ծրագրեր բոլորի համար
  • Զվարճանքների աշխարհ
  • Рунет-ի ամենալավ կայքերը
  • Խոհարարական  բաղադրատոմսեր


  • Copyright MyCorp © 2024