Սեպտեմբերի 29-ին հ. 45 հիմնական դպրոցի V բ դասարանի սաները (դասղեկ`Ա. Թամազյան) ճանաչողական էքսկուրսիա անցկացրեցին Գառնի –Գեղարդում:
Գեղատեսիլ բնությունով զմայլված երեխաները ուսումնասիրեցին Գառնու հեթանոսական տաճարը, բաղնիքը, որը հին հայկական ճարտարապետության ուշագրավ նմուշներից է:
Այնուհետեև ուղևորվեցին դեպի Գեղարդ, որտեղ նույնպես բավականին հետաքրքիր և բովանդակալից ժամանակ անցկացրին: Պատմեցին Գեղարդավանքի մասնի, նշեցին որ վանքը միջնադարյան հոգևոր և մշակութային կենտրոն է, հարցերի միջոցով բավարարեցին իրենց հետաքրքրությունները : Երեխաների վրա մեծ տպավորություն թողեց նաև լավաշ թխելու արվեստը,որտեղ յուրաքանչյուրը ցանկանում էր ինքը փորձեր ու զգար աշխատանքի բերկրանքը և լավաշի համն ու հոտը:
էքսկուրսիայի շնորհիվ երեխաները ձեռք բերեցին նոր գիտելիքներ և անցկացրին հաճելի ժամանակ, անմոռանալի հիշողություններով վերադարձան տուն: |