Հոկտեմբերի 17-ին IX գ դասարանում անցկացվեց բաց դաս <<Կենսաբանություն>> առարկայից (ուսուցչուհի` Գ. Սահրադյան): Դասի թեման էր <<Կյանքի ոչ բջջային ձևեր` վիրուսներ>>: Դասի նպատակն էր ուսուցանել վիրուսների կառուցվածքի առանձնահատկությունների դերը բնության մեջ և կյանքում: Լուսապատկերների, տեսանյութերի միջոցով ներկայացրեցին,պատմեցին վիրուսիների տեսակների, տարածման եղանակների մասին: Անդրադարձան վիրուսալոգիայի զարգացման պատմությանը և խոսեցին նաև կենսաբանական զենքերի, դրանց առանձնահատկությունների մասին: Դասն անցավ հետաքրքիր վերլուծությունների և աշխույժ շփման շրջանակներում: