23.04.2013թ. Երևանի հ.45 հիմնական դպրոցում տեղի ունեցավ "Ում նվիրեմ
սրտիկս” խորագրով միջոցառումը, որը կազմակերպել էր IԲ դասարանի դասվար`
Մարգարիտա Մուրադյանը` իր սաների հետ: Ճաշակով
ու գեղեցիկ ձևավորված դահլիճում փոքրիկները հրաժեշտ տվեցին "Այբբենարան”-ին: Երեխաներն
իրենց փոքրիկ սրտիկներն էին "նվիրում” մայրիկներին, հայրիկներին, հայերենի առաջին ուսուցչին`
Մաշտոցին, ուսուցիչներին, ընկերներին, հարազատ մարդկանց, եռագույն դրոշին ու անկախ հայրենիքին: Աշակերտներից մեկը խոստացավ
լավ սովորել և իր սրտիկը նվիրեց դպրոցի տնօրեն` Մ. Փաշայանին: Ագահ մարդը չտեղավորվեց սրտիկում և դուրս մնաց, քանի որ աշխարհում փողից
շատ ավելի կարևոր բաներ կան: Ապա աշակերտները իրենց մեծ սրտիկը նմանեցրին քաղաքին,
որտեղ դպրոց, հիվանդանոց, այգիներ կան: Բայց
փոքրիկների` անծայրածիր օվկիանոսի նմանվող սրտիկներում էլի տեղ մնաց, ու դա էլ որոշեցին
պահել Երկիր մոլորակի համար: Երեխաները մեծ ոգևորությամբ էին բաժանում իրենց
սրտիկները, որն ուղեկցվում էր գեղեցիկ արտասանությամբ ու մանկական երգերուվ: Միջոցառումն ուսանելի էր և փոքրիկներին սովորեցնում
էր սիրել հայրենիքը. դպրոցը, ծնողներին, ՀՀ խորհրդանիշերը:
|