Եվրասիա միջազգային համալսարանը` ՀՀ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության «Մասագիտական կողմնորոշման և կարողությունների զարգացման կենտրոն»-ի և Գործատուների միության հետ համատեղ, իրականացրեց ամենամյա «Կարիերայի օր» մասնագիտական կողմնորոշման փառատոն-նախագիծը, որը կրում էր «Բուհի առաջարկ, աշխատաշուկայի պահանջարկ» խորագիրը: Երևանի հ. 45 հիմնական դպրցի աշակերտները մասնակցեցին նախագծին, մասնագիտական կողմնորոշման վարպետության դասերին ու ծանոթացան աշխատաշուկայի պահանջներին:
Ապրիլի 12֊ին «Կրթության զարգացման և կառավարման» հիմնադրամը ՀՊՏՀ փոփոխությունների կառավարման լաբորատորիայում մեկնարկեց «Հանրակրթական ուսումնական հաստատության զարգացման ծրագրի առանձնահատկությունները և հաշվետվողականությունը» թեմայով դասընթացը ՀՀ ուսումնական հաստատության տնօրենների և հավակնորդների համար առկա ձևաչափով։ Դասընթացի առաջին հանդիպմանը բանախոսները ներկայացրին դպրոցի զարգացման ծրագրի մշակման ուղղությունները, ուժեղ, թույլ կողմերը՝ հիմնավորված հանրակրթության բնագավառի օրենսդրության պահանջներով...
Ապրիլի 7- ին ՀԱՊ կրթական ծրագրի շրջանակներում III բ դասարանի աշակերտները ( դասվար Սարգսյան) գնացին Հայաստանի ազգային պատկերասրահ։Ծանոթացան հայ վարպետների գրաֆիկական աշխատանքներին։Ունկնդրեցին «Հազարան բլբուլ»հեքիաթը, մասնակցեցին տվյալ հեքիաթի նկարազարդմանը։