Եվրասիա միջազգային համալսարանը` ՀՀ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության «Մասագիտական կողմնորոշման և կարողությունների զարգացման կենտրոն»-ի և Գործատուների միության հետ համատեղ, իրականացրեց ամենամյա «Կարիերայի օր» մասնագիտական կողմնորոշման փառատոն-նախագիծը, որը կրում էր «Բուհի առաջարկ, աշխատաշուկայի պահանջարկ» խորագիրը: Երևանի հ. 45 հիմնական դպրցի աշակերտները մասնակցեցին նախագծին, մասնագիտական կողմնորոշման վարպետության դասերին ու ծանոթացան աշխատաշուկայի պահանջներին: |