Երևանի հ. 45 հիմն. դպրոցի lV գ դասարանի աշակերտները դասվար Ն. Ավետիսյանի գլխավորությամբ այցելեցին Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարան։ Աշակերտները մասնակցեցին <<Մաշտոցյան գրեր>> կրթական ծրագրին։ Խունացած, ջրի, կրակի, արցունքի հետքեր կրող ոսկե հավաքածուն անվերջ պատմում էր աշակերտներին մեր ժողովրդի անցյալի ստեղծագործ ոգու մեծության և մատյանների բարդ ճակատագրերի մասին։ Էքսկուրսիան հետաքրքիր էր, ուսուցողական և բովանդակալից։
Ապրիլի 30-ին V բ դասարանի աշակերտները դասղեկ Ս. Մելիքսեթյանի հետ դիտեցին <<Կրկին դպրոց>> ֆիլմը: Այնուհետև այցելեցին Ծիծեռակաբերդ և Հայոց ցեղասպանության թանգարան:
Երևանի հ. 45 հիմնական դպրոցի IV բ և IIIա դասարանի աշակերտները (դասղեկներ՝ Գ. Բաղդասարյան, Ն. Բաղդասարյան) այցելեցին Երևանի պատմության թանգարան: Էքսկուրսիան շատ հետաքրքիր և ուսանելի էր: