Երևանի հ. 45 հիմն. դպրոցի lV գ դասարանի աշակերտները դասվար Ն. Ավետիսյանի գլխավորությամբ այցելեցին Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարան։ Աշակերտները մասնակցեցին <<Մաշտոցյան գրեր>> կրթական ծրագրին։ Խունացած, ջրի, կրակի, արցունքի հետքեր կրող ոսկե հավաքածուն անվերջ պատմում էր աշակերտներին մեր ժողովրդի անցյալի ստեղծագործ ոգու մեծության և մատյանների բարդ ճակատագրերի մասին։ Էքսկուրսիան հետաքրքիր էր, ուսուցողական և բովանդակալից։ |