Հիրավի, Ամանորն ամենախորհրդավոր, ամենակախարդական, ամենահեքիաթային տոնն է: Տոն, որը մեզ կանգնեցնում է հնի ու նորի, անցյալի ու ապագայի, իրականացման ակնկալիքով տոգորված երազանքների ու նոր սպասումների անջրպետի դիմաց: Տոն, որը ամենուրեք անցնում է ուրախ ու տոնական մթնոլորտում:
Առանձնահատուկ տոնական էր մթնոլորտը <<Փոքր թատրոն>>-ում, որտեղ իրենց Ամանորյա դիմակահանդեսն անցկացրեցին I ա դասարանի սովորողները՝ դասվար Լ. Այվազյանի ղեկավարությամբ:
Կախարդական հեքիաթ, փայլփլող եդեմական լույսեր, տոնական տրամադրություն ապահովող տոնածառի խաղալիքներ, փայլեր, փուչիկներ, հեքիաթի հերոսներ, անկաշկանդ ու ջերմ մթնոլորտ ապահովող ծաղրածուներ, աճպարարներ, տիկնիկներ և, իհարկե, Ձմեռ պապիկ, ում հասնելու համար պետք էր ասմունքել, երգել, գուշակել հանելուկներ և վաստակել <<ադամանդներ>>, որոնք էլ Ձմեռ պապիկի սենյակի <<այցեքարտ>>-ն էին:
Հեքիաթային մթնոլորտ էր, տպավորիչ միջոցառում, որը դեռ շա՜տ երկար կմնա երեխաների հուշերում: