11.04.2013
Երևանի հ.45 դպրոցի հանդիսությունների դահլիճում IIIԱ դասարանի սովորողները
դասվար Լիլիթ Այվազյանի ղեկավարությամբ ներկայացրեցին «Մեծն Թումանյան» միջոցառումը: Հանդիսությունը սկսվեց «Հայը»
շարքին պատկանող, մեր մեծերին լուսաբանող, Թումանյանին նվիրված հատվածով, որին
հաջորդեց բանաստեղծի կյանքն ու գործունեությունը ներկայացնող թումանյանական տողերով համեմված շնորհանդեսը: Երեխաները ներկայացրին քառատողերի ու մտքերի
գեղեցիկ ընտրանի: Այդուհետ երաժշտության տակ
եկան լոռեցու հանդերձանքով «ծերունիները» ,
ծալապատիկ նստեցին ընկուզենու ծառի տակ , զրուցեցին, մի թաս «գինի» խմեցին, մեծավարի խրատեցին փոքրերին "Ապրե°ք, երեխե°ք,բայց մեզ պես չապրեք”:
Յուրահատուկ էր երեխաների մոտեցումը Թումանյանի
հեքիաթներին: Սկզբում մունետիկիները ի լուր աշխարհի հայտարարեցին թագավորի
հրովարդակը թագավորի կողմից համոզիչ սուտ հորինելու մասին. հաղթողի ընծան
թագավորության կեսն էր: Հետո բոլոր հեքիաթների
հերոսները` Քաջ Նազարը, Անբան Հուռիի մայրը, Կիկոսը, անխելք մարդը,
շտապեցին թագավորական պալատ` իրենց սուտը ներկայացնելու: Դեպքերն ընթանում էին հեքիաթների ոճին և երեխաների
պատկերացումներին համապատասխան: Հանդիսատեսը մի
պահ մոռացել էր, որ դերասանները III դասարանի երեխաներ
են:
Սովորողների դերասանական ձիրքը, ասմունքը, հեքիաթին բնորոշ հագուստները, բեմի
ձևավորումը, ուրախ երգն ու պարը պարգևեցին հաճելի պահեր և բարձր
տրամադրություն:
|