Ապրիլի 13-ին III բ դասարանում (դասվար` Գ. Բաղդասարյան) անցկացվեց մաթեմատիկական ցերեկույթ` «Որախ մաթեմատիկա» խորագրով: Աշակերտները բաժանվեցին «Կարմիր»,«Կապույտ», «Նարնջագույն» թիմերի: Թիմերն ասեցին իրենց ողջյունի խոսքերն ու ներկայացրեցին ինչպես են առաջացել համրանքը և թիվը: Հովհաննես Թումանյանի հեքիաթների միջոցով ներկայացրեցին խնդիրներ` « Կիկոսի մահը»,«Անբան Հուռին»: Յուրաքանչյուր թիմին առաջադրվեց հարցեր և մրցույթի վերջում ստացան հավասար միավորներ ու խրախուսագրեր:
|