Պատկերասրահներ, թատրոններ, գրադարաններ հաճախող երեխաները մեծանում են և դառնում արվեստը գնահատող և արժևորող հասուն մարդիկ։ Իսկ արվեստը հոգու և մտքի ներդաշնակության միաձուլումն է։
Ապրիլի 19-ին Երևանի հ. 45 հիմնական դպրոցի II գ դասարանի աշակերտները (դասվար՝ Լ. Մանուկյան ) այցելեցին Երևանի ազգային պատկերասրահ: Աշակերտները մասնակցեցին «Քանդակի լեզուն» կրթական ծրագրին և նկարեցին քանդակագործ Հակոբ Գյուրջյանի քանդակները: Էքսկուրսիան շատ հետաքրքիր և ուսանելի էր: