Մարտի 17-ին պատմության ուսուցչուհի Ա. Բաղդասարյանը VI ա դասարանում կազմակերպեց բաց դաս <<Հայոց պատմություն >>առարկայից: Դասի թեման էր <<Արշակունիների արքայատոհմի հաստատումը Հայաստանում>>:
Դասի ընթացքում սովորողները պատմեցին դրածո արքաների ժամանակաշրջանի մասին և բեմականացման միջոցով ներկայացրին Արշակունիների արքայատոհմի հաստատման ժամանակ տեղի ունեցած իրադարձությունները:
Սովորողները սահիկաշարի միջոցով պատմական էքսկուրս կատարեցին ՝ կապված առաջին դարի պատմական իրադարձությունների հետ:
Երեխաները ցուցադրեցին իրենց ձեռքով նկարած Գառնիի տաճարը և պատմեցին տաճարի մասին:
Դասի ընթացքում ուսուցչուհին կիրառեց ուսուցման տարբեր մեթոդներ և ՏՀՏ : Դասը հեգեցած էր, ուսանելի և բովանդակալից:
|