Փետրվարի 28-ին Երևանի հ. 45 հիմնական դպրոցի lll գ
դասարանում (դասվար` Ն. Ավետիսյան) անցկացվեց բաց դաս<<Մայրենի>>առարկայից : Դասի թեման էր <<Երկնքի բոլոր աստղերը ճանաչում էին նրան>>: Դասաժամի ընթացքում սովորողները բացահայտում էին տիեզերքի գաղտնիքները: Դասը հնարավորություն տվեց համախմբել երեխաների գիտելիքները Վիկտոր Համբարձումյանի, աստղազարդ երկնքի, Արեգակնային համակարգի, բնության, մեր մոլորակի մասին:Սովորողների մեջ սերմանվեց հայրենասիրության զգացում, հպարտություն իրենց հայրենիքի նկատմամբ: Դասը հագեցած էր, բովանդակալից, ուսուցողական և նպատակային: