Մարտի 7-ին և 8-ին Հայաստանի Ամերիկյան համալսարանում անցկացվեց << Ակտիվ Ուսումնառություն ԳիտՍերունդի հետ >> խորագրով համաժողով , որին մասնակցում էր Երևանի հ. 45 հիմնական դպրոցի ուսմասվար Գ. Բաղրամյանը:
Երկօրյա համաժողովը մեկ հարկի ներքո էր միավորել Հայաստանի բոլոր մարզերի շուրջ 300 ուսուցչի, որոնք դիտարկեցին «ԳիտՍԵՐունդ»-ի ուսուցչական աշխատարանները, ծրագրի ռեսուրսներով դասավանդվող դասերը, մասնակցեցին «ԳիտՍԵՐունդ» թվային հարթակին գրանցվելու և դրանով աշխատելու նստաշրջաններին, ինչպես նաև մասնակցեցին դպրոցների տնօրենների, ոլորտի փորձագետների, ուսուցիչների և աշակերտների մասնակցությամբ պանելային քննարկումներին։ Համաժողովի ընթացքում մեկնարկ տրվեց նաև «ԳիտՍԵՐունդ» ծրագրի շրջանակում նախագծված` դասավանդման և ուսումնառության նյութերի մշակման հատուկ թվային հարթակի աշխատանքին,որը «ԳիտՍԵՐունդ»-ի ուսումնական նյութերը հասանելի կդարձնի Հայաստանի բոլոր ուսուցիչներին և կստեղծի ստեղծարար ուսուցիչների համագործակցության նոր միջավայր։
|