Գիտելիքի և դպրության օրը տոնական բարձր տրամադրություն էր տիրում Երևանի հ. 45 հիմնական դպրոցում: Դպրոցն իր ջերմ ու հյուրընկալ դռներն էր բացել բոլոր աշակերտների, ուսուցիչների, ծնողների և հյուրերի առաջ: Ուրախ երգ ու պարով, գույնզգույն ծաղիկներով, գունեղ փուչիկներով, շնորհավորանքներով ու բարեմաղթանքներով լցվաց էր դպրոցի բակը:
Անսպառ սեր ու քնքշանք տալով մեր սաներին՝ կրկին անգամ ասում ենք բարի գալուստ մեր պայծառ, գիտելիքաշատ դպրոց: