2013թվականի ապրիլի 22-ին Երևանի հ.45 հիմնական դպրոցի դահլիճում տեղի ունեցավ "Հրաժեշտ այբբենարանին” խորագրով միջոցառումը
IԱ դասարանի դասվար` Անուշ Սարգսյանի
ղեկավարությամբ: Երեխաներից յուրաքանչյուրը հանդես եկավ ողջույնի խոսքով:Հանկարծ բեմում
հայտնվեց Անգետիկը, գտավ մի գիրք և հրավիրց իր սիրելի ընկերներին` Անբան Հուռիին, Քաջ
նազարին, Անխելք մարդուն, Սուտլիկ Որսկանին, Կառլսոնին, Ալիսի աղվեսին, Բազիլո կատվին,
որ միասին ճանաչեն գտնված գիրքը: Բայց հերոսները չկարողացան ճանաչել, և ահա եկավ Չիկարելին:
Նախ ուղղեց հերոսների վարքը. չի կարելի սուտ
խոսել, չի կարելի պարծենկոտ լինել, չի կարելի ագահ ու շատակեր լինել: Երեխաները գտան
մի ասացվածք. "Լավ է գիտունին լինել գերի, քան անգետին` սիրելի”: Հետո եկավ Գիտունիկը,
Անգետիկից վերցրեց գիրքը և ցույց տվեց երեխաներին: Երեխաները միաբերան ասացին իրենց
ծանոթ գրքի անունը` "Այբբենարան”: Գիտունիկը մեծարեց "Այբբենարան”-ը` որպես լույիսի
ու գիտության բանալի: Հնչեցին ուրախ երգեր` նվիրված դպրոցին, մեսրոպյան տառերին, "Այբբենարան”-ին,
Հայաստան երկրին: |