Մարտի 19-ին vբ դասարանի սովորողների մասնակցությամբ տեղի ունեցավ միջոցառում ‹‹ Հանդիպում Մ . Գոշի և Վ. Այգեկցու հետ›› խերագրով(ուսուցչուհի՝ Ա. Փարսադանյան):
Սովորողները մտովի հայտնվեցին 12-13 –րդ դարերում, հանդիպեցին Գոշին և Այգեկցուն, զրուցեցին նրանց հետ, ծանոթացան նրանց կյանքին ու գործունեությանը: Ապա երեխաներն իրենք պատմեցին առակագիրներին , թե ինչեր են կատարվել նրանցից հետո: Ասացին, որ իրենք հիշում են Գոշին ու Այգեկցուն և դաստիարակվում նրանց խրատներով: Բեմադրեցին մեծ առակագիրների առակներից : Միջոցառումը հետաքրքիր էր և բովանդակալից: |