Փետրվարի 26-ին VIII ա դասարնում անգլերենի ուսուցչուհի Գ. Մկրտչյանը կազմակերպել էր բաց դաս «Տոներ և ավանդույթներ» թեմայով:
Դասն սկսվեց ընդհանուր հարցերով, սովորողները խոսեցին Անգլիայի մասին , կատարեցին շրջագայություն Լոնդոնի տեսարժան վայրերով, ներկայացրեցին մի հեքիաթային քաղաք՝ իր հիասքանչ վայրերով:
Այնուհետև սահուն անցում կատարեցին բուն թեմային ՝ ներկայացնելով ՝ ինչ է տոնը , ավանդույթը, սովորույթը , ի՞նչ են զգում , երբ տոն է : Ներկայացրեցին հայկական և անգլիական տոների նմանությունը և տարբերությունը: Յուրաքանչյուր տոնի կապակցությամբ կատարեցին մի բնորոշ , յուրահատուկ արարողություն , երկխոսությամբ ներկայացրեցին ապրիլյան կատակներ, խոսեցին Զատիկի մեծ պահքի մասին, վառեցին ‹‹ Ջեքի ճրագը››:
Սովորողներնը հերթով անդրադարձան բոլոր տոներին:
Վալենտինի օրվա կապակցությամբ բացվեց Վալենտինի տուփը, կարդացին իրենց պատրաստած բացիկները: Կազմեցին պրիզմա ‹‹ Holiday›› բառով,ասեցին ասույթներ, լուծեցին մեկ ռեբոս,զույգերով ներկայացրեցին լավ և վատ սովորույթները, նպատակը բացառել վատ սովորույթները:
Դասի ժամանակ կատարվեց նաև խմբային աշխատանք և դասը ամփոփեցին համագործակցային մեթոդով: