Շնորհավոր տոնդ, Հայո´ց բանակ»
«Հունվարի 30-ին «Ես եմ հայ զինվոր» խորագրով տոնական միջոցառում տեղի ունեցավ Երևանի հ. 45 հիմնական դպրոցում: IV գ դասարանի սաները հպարտությամբ ներկայացրին բանակի ստեղծման պատմությունը, հանդես եկան հայրենասիրական երգերով և բանաստեղծություններով: Իրենց ելույթներում աշակերտները նշեցին, որ Հայոց բանակը մարմնավորում է մեր ժողովրդի հայրենասեր ոգին, ազգային մեր իրավունքները պաշտպանելու կամքը և ապագայի վստահությունը:
Միջոցառմանը ներկա էին Էրեբունի համայնքի Երկրապահ կամավորականների միության ղեկավար Սամվել Խաչատրյանը և այլ հյուրեր: Հյուրերը հիացական խոսքեր ուղղեցին դպրոցում հայրենասիրական բարձր դաստիարակություն ապահովելու համար, շնորհակալություն հայտնեցին միջոցառման կազմակերպիչներին` դասղեկ Ասյա Յուզուլյանին, երաժշտության ուսուցչուհի Ա. Թամազյանին: Հայաստանի Հանրապետության Եկրապահ կամավորականների միության կողմից պարգևատրվեցին տնօրեն Մ. Փաշայանը և դասվար Ա. Յազուլյանը: