Գրքերի զարմանահրաշ աշխարհը բացահայտելու նպատակով ևս մեկ հետաքրքիր այցելություն ունեցան IV Ա դասարանի սովորողները (դասվար՝ Լ. Այվազյան)։
Գրքի տոնին ընդառաջ նրանք եղան Գրատպության թանգարանում։ Նրանք շրջեցին սրահներում՝ հարստացնելով իրենց գիտելիքների պաշարը։ 《Բացահայտում》ինտերակտիվ խաղ-կրթական ծրագրի շրջանակներում երեխաները բացահայտեցին հայերեն առաջին տպագիր գիրքն ու ամսագիրը, առաջին Աստվածաշունչն ու քարտեզը, փայտափորագիր տախտակներն ու կլիշեները...
Երեխաները փոխանակվեցին գրքերով, ստացան նվեր գրքեր նաև թանգարանի կողմից։
|