«Էրեբունի-Երևան 2799»
«Երևան՝ սիրո քաղաք» այս տարվա Էրեբունի-Երևան տոնակատարության կարգախոսն Էր, որն միայն ժպիտ ու սեր էր լցնում բոլորիս սրտերը:
Էրեբունի փողոցը գրեթե ամբողջ երկայնքով վերածվել էր վարպետաց փոքրիկ քաղաքի: Բազմաթիվ տաղավարներում ներկայացվել էին ժողովրդական արվեստի գործեր, ազգային տարազի ու խոհանոցի ամենահետաքրքիր ավանդույթներ, բազմատեսակ ավանդական խաղեր, ինչպես նաև կազմակերպվել էր համերգային ծրագրեր:
Երևանի հ.45 հիմնական դպրոցն իր ուսուցչական և աշակերտական կազմով ակտիվ մասնակցություն ունեցավ Էրեբունի-Երևան տոնակատարությանը, քանի որ այս տոնն առավել հոգեհարազատ էր մեզ` էրեբունցիներիս: |