Հոկտեմբերի 18-ին IVբ դասարանի աշակերտներն (դասվար Ռ.Տիգրանյան) այցելեցին Ալ.Սպենդիարյանի անվ. տուն-թանգարան: Այցելությունը շատ հետաքրքիր և ուսուցողական էր: Գիդ-էքսկուրսավարը երեխաներին ծանոթացրեց մեծ կոմպոզիտորի կյանքին և ստեղծագործական գործունեությանը, երեխաներն ականատես եղան և ունկնդրեցին նրա ստեղծած սպենդիարաֆոնին, դրա կրկնօրինակով նվագեցին: Շատ հետաքրքիր էր վիրտուալ ղեկավարել սիմֆոնիկ նվագախումբ սենսորային համակարգի օգնությամբ,մանրադիտակի օգնությամբ տեսնել Նիկոլայ Ղազարյանի կողմից ստեղծած միկրոսկոպային չափի նմուշներ, որոնք առնչվում էին Սպենդիարովի ստեղծագործություններին:
Այցելությունը իր խորը հետքը կթողնի մեր մատաղ սերնդի հիշողության մեջ: